Եթե Ալիևը այսպես շարունակի, վիճակը շատ վատ է լինելու, նա «թքում է քամու դեմ». Դավիթ Ստեփանյան

21.11.2023 23:15
401

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ այսօր շարունակել մնալ այն քաղաքական տրամաբանության մեջ, որում գտնվում ենք վերջին 30 տարվա ընթացքում, նշանակում է կորցնել ՀՀ ինքնիշխանությունը: 

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով շրջանառվող այն պնդումները, թե Հայաստանը քաղաքական վեկտորի փոփոխության ճանապարհին է:

«ՀՀ-ն ստիպված է դա անել, որովհետև մենք այլընտրանք չունենք, ՌԴ-ի անվտանգային  ճարտարապետությունը ՀՀ-ի դեպքում չի աշխատում, թուրքերը գալիս են, ներխուժում, օկուպացնում մեր տարածքները, սպանում մեր մարդկանց, էթնիկ զտումներ կատարում, և ՌԴ-ն մատը մատին չի տալիս: Սա խոսում է այն մասին, որ նոր անվտանգային ճարտարապետության կառուցումը ՀՀ-ի համար հրամայական է»,- կարծում է քաղաքագետը:

Միաժամանակ Ստեփանյանը նկատում է՝ այսօր հավաքական արևմուտքի, ԱՄՆ-ի շահերը համընկնում են Հայաստանի հետ:

«Սա չի արվում մեր գեղեցիկ աչքերի համար, սա որոշակի աշխարհաքաղաքական շահերի նույնականացում է. և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան շահագրգռված չեն, որ ՀՀ տարածով, այն էլ՝ ուժի միջոցով, միջանցք բացվի, որի հիմնական շահառուն ՌԴ-ն է, հետո՝ նոր Թուրքիան ու Ադրբեջանը: ՌԴ-ն այսօր հավաքական արևմուտքի թշնամին է: Ֆրանսիան և ԱՄՆ շահագրգռված չեն, որ Հայաստանը կորցնի իր ինքնիշխանությունը, լինի հերթական ռուս-թուրքական բաժանում Հայաստանի հաշվին, որը կուժեղացնի թուրքական աշխարհը և թույլ կտա ՌԴ-ին ապահովել իր շահերը տարածաշրջանում Հայաստանի հաշվին: ԱՄՆ-ն և Ֆրանսիան այսօր Հայաստանի իրավիճակային դաշնակիցներն են, և միայն մեզնից է կախված՝ դառնալո՞ւ են նրանք մեր փաստաթղթավորված դաշնակիցները, և կունենա՞նք արդյոք նրանց հետ երկկողմանի քաղաքական պայմանագիր, թե՞» ոչ»,- ասում է նա:

Քաղաքագետը, անդրադառնալով նաև Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի հասցեին հնչեցվող մեղադրանքներին, թե վերջինս Հարավային Կովկասում «նոր պատերազմ սանձազերծելու հող է նախապատրաստում», ասում է՝ այս կերպ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Ֆրանսիային՝ հասկացնելով. «Ես եթե վաղը հարձակվեմ Հայաստանի վրա, մեղավորությունը փորձելու եմ բարդել քեզ վրա, Ֆրանսիա, ասելու եմ, որ դա եղել է ֆրանսիական դրդմամբ, այսինքն՝ Ֆրանսիան զինել է Հայաստանին, ձևավորվել ռևանշիստական ուժեր, ՀՀ-ն փորձել է հարձակվել Ադրբեջանի վրա, և մենք «ստիպված» ենք եղել այդ ամենը կանխել և հերթական ռազմական օպերացիան սկսել: Ալիևը փորձում է վախեցնել Ֆրանսիային, սակայն իրականում կարծում եմ, որ սա անհնար է: Այն տոնը, որ ընտրել է Ալիևը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, անթույլատրելի է, սա չի կարող նրանց ստիպել հետ քայլ կատարել»:

Ըստ Դավիթ Ստեփանյանի՝ իրականում Ադրբեջանը պետք է հետևություն անի, քանի որ հիմա փորձում է «շուռ տալ» քաղաքական տրամաբանությունը, որի շուրջ վերջին 3 տարվա մեջ ընթանում են բանակցությունները ՀՀ-ի հետ արևմտյան հարթակներում. «Փորձում են այս ամենը քանդել և սկսել զրոյից, տանել բանակցությունները Մոսկվա կամ Անկարա. սա չի համապատասխանում քաղաքական օրակարգին և իրողություններին: Ադրբեջանը հիմա «թքում է քամու դեմ», սա է իրականությունը»:

Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանը այժմ նախանձելի վիճակում չէ, քանի որ նրան այսօր «դեմ են տվել» և պահանջում են, որ կատարի իր պարտավորվածությունները:

«Ալիևը աշխարհի առջև պարտավորվել է, որ եթե Ղարաբաղի հարցը լուծվում է այնպես, ինչպես ինքը ցանկանում է, խաղաղություն է հաստատում Հայաստանի հետ և ռուսներին հանում է ԼՂ-ից: Ինքը ստացել է այն ամենը, ինչ ուզել է, սակայն ռուսները մինչև հիմա շարունակում են մնալ Աղդամում և Ստեփանակերտում, և այդտեղ նա ակնհայտ կերպով խախտում է սեփական պայմանավորվածությունները, և դրա մասին նրան պարբերաբար հիշեցնում են ԱՄՆ-ից, Բրյուսելից: Այժմ նա փորձում է հերթական անգամ խաղը փոխել, մեղադրել բոլորին և «պլստալ» այս ամենի միջից, բայց չեմ կարծում, թե նրան կհաջողվի, քանի որ այդ ռեսուրսները չունի, ՌԴ-ն էլ չի կարող տալ, թույլ է»,- ասում է Ստեփանյանը:

Այս պարագայում, ըստ նրա, միակ հնարավորությունը Ալիևի համար Հայաստանի վրա հարձակվելն է ու ստատուս քվոյի փոփոխությունը. «Բայց Ալիևը այն քաղաքական ֆիգուրը չէ և չունի այն քաշը, որ առանց կոնսենսուսային որոշման հարձակվի ՀՀ-ի վրա: Ցավով եմ նշում, որ ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Եվրամիության լուռ համաձայնությամբ, հիմա այդ համաձայնությունը չի լինելու, և այն հիստերիկ հայտարարությունները, որ անում են Ալիևը ու նրա օգնականը և մնացածը, դրա վառ ապացույցն է, որ իրենց վրա անընդհատ ճնշում է գործադրվում: Եթե Ալիևը այսպես շարունակի, նրա վիճակը շատ վատ է լինելու»:

Հերմինե Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53