Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ

01.09.2022 10:24
944

Սիրելի աշակերտներ, ուսանողներ և մանկավարժական առաքելություն իրականացնող նվիրյալներ,

Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մեր երկրի հզորացման, առաջընթացի միակ երաշխիքը՝ գիտելիքն է և մրցունակ մասնագետը: Ազգերի հարատևության հիմքում մշտապես եղել եւ մնում է ազգային գիրը, պատմության կերտումը:

Սեպտեմբերի մեկին առանձնակի խանդավառությամբ դպրոց են մտնում մեր առաջին դասարանցիները: Մեր սիրելի փոքրիկներին հղում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքը:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, ովքեր ուսանողական տարիներին ձեռք բերած հարուստ գիտելիքներով դառնալու են հինավուրց պատմություն և մշակութային արժեքներ ունեցող մեր երկրի ու ժողովրդի արժանի հետնորդները: Այս օրվա գլխավոր հերոսներն են նաև ուսուցիչները, քանի որ նրանք չափազանց մեծ դեր ունեն երեխաների կրթման և դաստիարակման գործում:

Ուսուցիչներից է կախված, թե այսօրվա աշակերտը վաղը բարոյական ինչ սկզբունքներով է առաջնորդվելու, ինչպես է դրսևորվելու հասարակության մեջ ու ինչպես է վերաբերվելու իր երկրին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններով լի ուսումնական տարի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40