Ուսուցիչները բեմում․ համերգ Կապանի արվեստի մանկական դպրոցում

20.05.2026 11:47
390

Մայիսի 19-ին Կապանի արվեստի մանկական դպրոցում կայացավ ուսուցիչների համերգ: Եվ եթե սովորաբար դպրոցի բեմում հանդես են գալիս աշակերտները, ապա Կապանի արվեստի մանկական դպրոցում հանդիսատեսի առջև ներկայացան հենց դասատուները՝  համերգային հաշվետվությամբ։

Միջոցառման ընթացքում հնչեցին տարբեր ստեղծագործություններ։ Համերգային ծրագիրը կառուցված էր այնպես, որ արտացոլեր այն մշակութային ու գեղարվեստական արժեքները, որոնցով դպրոցը կրթում և դաստիարակում է  սաներին։

Դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանի խոսքով՝ ուսուցիչների համերգներն արդեն ձևավորված ավանդույթ են և կազմակերպվում են գրեթե ամեն տարի. «Նախորդ տարվա համերգը նվիրված էր Արամ Խաչատրյանի հոբելյանին, իսկ այս տարվա միջոցառումը թեմատիկ նվիրվածություն չուներ։ Այն, սակայն, յուրահատուկ մեկնարկ էր դպրոցի առաջիկա 45-ամյակին նվիրված միջոցառումների շարքի համար»:

Ուսուցիչների համերգը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Կապանի արվեստի մանկական դպրոցում կրթությունը սահմանափակված չէ միայն դասերով․ այդտեղ բեմը նաև ուսուցչի ինքնարտահայտման, փորձի փոխանցման և արվեստի հանդեպ սիրո կենդանի օրինակ է։

 

Իզա Ասծատրյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40