Սուրիկ Խաչատրյանին և Աղվան Հովսեփյանի որդուն առնչվող ընկերությունների նկատմամբ վարչական վարույթները կարճվել են

25.08.2018 20:17
1367

«Հետքի» հրապարակումների հիման վրա հարցուցված վարչական վարույթները «Գեղի Գօլդ» և «Տելիա Մայնինգ» ընկերությունների նկատմամբ կարճվել և վերահասցեագրվել են բնապահպանության ու էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններին: Այս մասին մեզ տեղեկացրել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ստորաբաժանման պետ Լևոն Պետրոսյանը:  

Վերջինիս փոխանցմամբ՝ տեսչական մարմինն ուսումնասիրել է երկու ընկերությունների փաստաթղթերը, կատարել տեղանքի զննում և որևէ խախտում չի գտել: Սյունիքի ստորաբաժանման պետն ասում է, որ գործին ընթացք կարող են տալ նշված երկու նախարարությունները, քանի որ ընկերություններին հենց նրանք են տվել համապատասխան թույլտվությունները: Ըստ Պետրոսյանի՝ եթե «Տելիա Մայնինգն» ու «Գեղի Գօլդը» գործունեություն ծավալեին, այսինքն՝ շահագործում սկսեին և խախտումներ թույլ տային, ապա դա արդեն տեսչական մարմնի գործառույթների մեջ կլիներ:

Երրորդ ընկերությունը, որի նկատմամբ «Հետքի» հրապարակումների հիման վրա տեսչական մարմինը վարչական վարույթ էր հարուցել՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն է: Լևոն Պետրոսյանն ասում է, որ այս ընկերությունում դեռևս չեն ավարտել ուսումնասիրությունները, և պարզաբանումների անհրաժեշտություն կա:

Հիշեցնենք, որ «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ն «Աստղաբերդ» փոքր հէկ է կառուցել Գեղի գետի վրա: Այս փհէկի համար օգտագործվել է 1,7 մ տրամաչափի պողպատե խողովակաշար, որի երկարությունը մոտ 5200 մ է: Դա նշանակում է, որ Գեղի գետի ավելի քան 1/6-ը մտել է ընկերության խողովակաշարի մեջ: Այս կառույցը տարեկան արտադրելու է 24 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:

«Տելիա Մայնինգը» հիմնադրվել է 2012-ին: Մինչև 2015 թ. սեփականատերը նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին էր՝ Միսակ Հովսեփյանը: 2015-2016 թ. ՍՊԸ-ի սեփականատերն է եղել երևանցի Գևորգ Խաչատրյանը, ում փոխարինել է Բալահովիտ գյուղի բնակիչ Հակոբ Թադևոսյանը:

«Գեղի Գօլդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012-ին, որի 100 տոկոսի սեփականատերն ու գլխավոր տնօրենը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: Այս ընկերությունը 2016-ին ընդերքօգտագործման պայմանագիր է կնքել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ՝ ստանալով Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման թույլտվություն 29 տարով:

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն պատկանում է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Ընկերությունը Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս է կառուցում

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40