Մեհդի Սոբհանի. «Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների որևէ փոփոխության. դա մեր կտրական դիրքորոշումն է»

04.10.2023 12:31
1322

Հոկտեմբերի 3-ին Սյունիք հասավ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հումանիտար օգնության առաջին խմբաքանակը՝ հայրենազրկված ու անօթևան մնացած արցախցիների համար:

Հումանիտար օգնությունն ընդունեց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության ամբողջ անձնակազմը՝ հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի գլխավորությամբ: Ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Այդ առիթով Կապան էր ժամանել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիզոր դեսպան Մեհդի Սոբհանին:

Նրա հետ զրույց ունեցավ «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը:

- Պարոն դեսպան, Ձերդ գերազանցություն, նախ՝ ողջունում ենք Ձեր այցը Սյունիք: Հաճելի է տեսնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն օգնություն է ուղարկել իրենց տներից բռնությամբ տեղահանված արցախցիների համար: Հայ ժողովրդի համար աղետալի այս օրերին, ինչպես տեսնում ենք, հարևան Իրանը մեզ հետ է, և այս օգնությունը դրա վկայություններից մեկն է:

 Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ բեռը, որ հասել է Սյունիք՝ արցախցիներին  տրամադրելու համար:

- Նախևառաջ ես շատ եմ ցավում այս իրավիճակի համար, որում հայտնվել է բարեկամ հայ ժողովուրդը:

Մենք ողջ հայ ժողովրդին առողջություն, երջանկություն և բարօրություն ենք մաղթում:

Հենց առաջին օրերին, երբ Ղարաբաղի հայությունը հայտնվեց դժբախտության մեջ, մենք պատրաստակամություն հայտնեցինք մարդասիրական բեռներ ուղարկել Հայաստան, որի համար պայմանավորվածություն ձեռք բերեցինք համապատասխան մարմինների հետ:

Սյունիք հասցված բեռը Իրանի Իսլամական Հանրապետության մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն է, որը կազմում է 50-60 տոննա:

Դա հայ ժողովրդի հետ Իրանի ժողովրդի համերաշխության հերթական արտահայտությունն է:

Օգնությունը պարունակում է այնպիսի ապրանքներ, որոնք համապատասխանում են տեղահանված արցախցիների կարիքներին: Առաջին անհրաժեշտության ապրանքներ են՝ սննդամթերք, վրաններ, ծածկոցներ, վառարաններ, հիգիենիկ պարագաներ...

- Հումանիտար այս օգնությունն ինչպե՞ս է հասնելու անօթևան մնացած արցախցիներին:

- Բեռը Կապանում կպահեստավորենք: Եվ ըստ կարիքների (հյուպատոսության միջոցով, համայնքապետարանի և մարզպետարանի աջակցությամբ) կբաժանվի կարիքավորներին: Մեր ունեցած տեղեկություններով՝ Սյունիքի մարզում արդեն իսկ հանգրվանել են արցախցիներ, որոնք աջակցության կարիք ունեն:

- Դուք նշեցիք, որ այս բեռը Իրանի Իսլամական Հանրապետության հումանիտար օգնության առաջին խմբաքանակն է: Կարո՞ղ ենք ենթադրել, որ օգնությունը շարունակություն կունենա:

- Անշուշտ: Մենք ծրագրեր ունենք՝ օգնության ուրիշ խմբաքանակներ ևս ուղարկելու՝ հաշվի առնելով անօթևան մնացածների կարիքները:

Հայաստանը մեր լավ բարեկամն է, մեր հարևանը, և մենք կանգնած ենք Հայաստանի կառավարության ու հայ ժողովրդի կողքին:

Եվս մեկ անգամ առողջություն և երջանկություն եմ մաղթում հայ ժողովրդին:

- Պարոն Սոբհանի, Սյունիքում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մեր երկրամասի անվտանգության և անբաժանելիության հարցում:

Դուք ճանաչված դիվանագետ եք, և այսօր, օգտվելով առիթից, կուզենայինք Ձեզանից նույնպես լսել Իրանի դիրքորոշումը Սյունիքի շուրջ տեղի ունեցող  ռազմաքաղաքական զարգացումների հանդեպ:

- Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը հոկտեմբերի 2-ին Թեհրանում էր և հանդիպումներ է ունեցել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի, ինչպես և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է՝ մենք դեմ ենք տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների որևէ փոփոխության. դա մեր կտրական դիրքորոշումն է:

Մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը:

Երկու երկրների շահերը փոխկապակցված են, և մենք Հայաստանի կողքին ենք:

- Պարոն դեսպան, սյունեցիների երախտագիտությունն եմ կրկին փոխանցում Ձեզ՝ դժբախտության մեջ հայտնված արցախցիներին ձեռք մեկնելու համար:

- Հուսով եմ՝ Հայաստանի ժողովուրդն այլևս վատ օրեր չի տեսնի:

- Շնորհակալություն զրույցի համար:

Կապան համայնքի տնտեսվարողները տարեկան պետբյուջե են փոխանցում մոտ 40 մլրդ դրամ, իսկ կառավարությունը դրանից միայն 4,5 միլիարդն է վերադարձնում համայնք

01.06.2026 14:12

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

01.06.2026 12:47

«Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի»․ Ալիև

01.06.2026 12:31

Միքայել Վարդանյանը 127 մլն. դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին (Լուսանկարներ, Տեսանյութ)

01.06.2026 12:27

Հայաստանը կաշխատի ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև կլինի անխուսափելի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

01.06.2026 12:25

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ

01.06.2026 12:19

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

01.06.2026 12:17

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈւՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.06.2026 12:00

Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթ

01.06.2026 11:34

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:32

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:17

Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի

01.06.2026 11:14