Նախարար Գնել Սանոսյանին՝ Ներքին Հանդի երկու հիմնախնդրի մասին՝ գործնական քայլերի ակնկալիքով

09.01.2023 14:31
2387

Ամանորի նախօրեին մեր ստեղծագործական խումբը Ներքին Հանդ գյուղում էր…

Բնակիչների մտահոգություններին համառոտ անդրադարձ ենք կատարել, սակայն անհրաժեշտություն է առաջացել մեկ-երկու հարցի վրա հրավիրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուշադրությունը:

Ադրբեջանցիների 2022 թ. մարտյան և հատկապես սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ներքին Հանդում նոր իրավիճակ է…

Նախ՝ խախտված է գյուղի ջրամատակարարման համակարգը. խոսքը խմելու ջրի մասին է:

Եվ մարդիկ ստիպված են հիմնականում խմելու ջուր վերցնել Բասուտա գետից:

Մինչդեռ գյուղացիները պնդում են, թե 1-1.5 կմ հեռավորությամբ գտնվող ջրաղբյուրների միջոցով կարելի է լուծել բնակավայրը խմելու ջրով կանոնավոր ապահովելու հարցը:

Հաջորդ հարցն առնչվում է գյուղի գերեզմանոցին. սեպտեմբերի 13-15-ին թուրքերը բռնազավթել են նաև այդ տարածքը, և մարդիկ զրկվել են իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից:

Գյուղացիները հնարավոր են համարում տարածքում տեղաբաշխված ՌԴ սահմանապահների միջնորդությամբ՝ այսպես կոչված հումանիտար ճանապարհի բացումը՝ գյուղի մերձակայքից մինչև գերեզմանոց. խոսքը մի քանի հարյուր մետրի մասին է:

Բանն այն է, որ հույժ կարևոր այդ խնդիրներով որևէ մեկը լրջորեն չի զբաղվել կամ եթե նույնիսկ զբաղվել է, ապա չի հաջողել դրական արդյունքի հասնել:

Նախարարի ուշադրությունը հրավիրելով այդ խնդիրների վրա՝ ակնկալում ենք գործնական քայլեր:

Առանց այդ էլ Ներքին Հանդում բնակվելը մեծ ռիսկեր է պարունակում, պատահական չէ, որ երեխաները տեղափոխվել և Ծավի դպրոցում են կրթությունը շարունակում, կանանց մեծ մասն էլ ժամանակ առ ժամանակ է գյուղ այցելում: Եվ եթե գյուղի լուծելի խնդիրներն անցած չորս ամսում չեն լուծվել, ապա տարակույսների  և անորոշության մշուշն ավելի է խտանում կիսատված այդ բնակավայրում:

Այնպես որ՝ նախարարի գործնական քայլերն ենք ակնկալում…

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40