Անվճար վիդեո դասընթաց Գորիսում

12.08.2021 11:37
4823

«Վիզուալ ինովացիոն ստուդիա» (ՎԻՍ) ՀԿ-ն 2021 թ-ի սեպտեմբերից Գորիսում կազմակերպում է վիդեոպատմությունների և կարճ վավերագրական ֆիլմերի ստեղծման՝ չորս ամիս տևողությամբ անվճար դասընթաց երիտասարդների համար:

● Ի՞նչ ենք սովորելու

Վիդեոպատմության և վավերագրական ֆիլմերի արտադրություն, նկարահանման և մոնտաժի հմտություններ պրոֆեսիոնալ սարքավորումների կիրառմամբ,սոցիալական մեդիա մարքեթինգ, մեդիագրագիտություն և փաստերի ստուգում:

● Ի՞նչ արդյունք ենք ստանալու

Տեսական և գործնական դասերի միջոցով, տեսանկարահանման և մոնտաժման տեխնիկայի կիրառմամբ մասնակիցները կարտադրեն 5-10 րոպեանոց վիդեոպատմություններ և վավերագրական ֆիլմեր՝ համայնքային կյանքին առնչվող տարբեր թեմաներով:

● Ե՞րբ և որտե՞ղ

Դասընթացի տևողությունը չորս ամիս է՝ 2021 թ-ի սեպտեմբերից դեկտեմբեր, ամեն շաբաթ և կիրակի` օրական 3-4 ժամ: Դասերը կանցկացվեն Գորիսում, կազմակերպիչները կապահովեն հարակից գյուղական համայնքների մասնակիցների տեղափոխումը Գորիս և վերադարձը:

● Ո՞վքեր կարող են դիմել

Ծրագիրը նախատեսված է Գորիս քաղաքի և հարակից գյուղերի 15-30 տարեկան երիտասարդների համար: Դիմել կարող են ինչպես լրագրողական կամ վիդեոարտադրության որոշակի փորձ ունեցող, այնպես էլ թեմայով հետաքրքրված սկսնակ երիտասարդները:

● Ինչպե՞ս դիմել

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 27-ը լրացնել հետևյալ հայտը (https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeeq4-nv6R0Hd71zSZN9_sbHhq7t1gVIJXEm2cTgIhZaEnT1w/viewform?usp=sf_link)

Առաջին փուլն անցած դիմորդները կմասնակցեն հարցազրույցի:

● Հետադարձ կապ

Հարցերի դեպքում կապ հաստատել ծրագրի ղեկավար Նվարդ Հովհաննիսյանի հետ +37491802248 հեռախոսահամարով կամ ​​[email protected] էլեկտրոնային հասցեով:

● Կազմակերպության մասին

«Վիզուալ ինովացիոն ստուդիայի» նպատակն է Հայաստանում զարգացնել վիդեո ձևաչափով պատմությունների և կարճ վավերագրական ֆիլմերի արտադրությունը, կրթական տարբեր ծրագրերի միջոցով բարելավել երիտասարդների մասնագիտական հմտություններն ու խրախուսել նրանց ներգրավվածությունը այդ ոլորտում:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12