Իգոր Կոնաշենկով. Ուկրաինայի ռազմական օդանավակայանների 90 տոկոսը շարքից հանվել է

09.03.2022 19:08
1436

Ուկրաինայի ռազմական օդանավակայանների 90 տոկոսը շարքից հանվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Առաջին եւ երկրորդ կարգի ուկրաինացի օդաչուներ գրեթե չեն մնացել»,- ասել է նա։

Նա հայտնել է, որ այժմ գրանցվում են Ուկրաինայի օդուժի մարտական ավիացիայի թռիչքների միայն եզակի փորձեր։ «Հատուկ գործողության սկզբում ուկրաինական զինված ուժերն ունեին մինչեւ 250 սարքին մարտական ​​ինքնաթիռ եւ ուղղաթիռ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ցամաքում եւ օդում ոչնչացրել են 89 մարտական ​​ինքնաթիռ եւ 57 ուղղաթիռ»,- հայտնել է Կոնաշենկովը։

Բացի այդ, նրա խոսքով, Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգն այժմ ի վիճակի չէ էական հակազդեցություն ապահովել ռուսական ավիացիային։ «Ոչնչացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ 81 կետ, ինչը հանգեցրել է Ուկրաինայի ավիացիայի եւ հակաօդային պաշտպանության մարտական ​​կառավարման կորստի։ Ներկայումս հակաօդային պաշտպանության համակարգը կրում է միայն օջախային բնույթ եւ ունակ չէ դիմադրություն ցույց տալ ռուսական ավիացիային»,- ասել է նա։

Ուկրաինան օդային իրավիճակի մասին տեղեկատվություն է ստանում E-3A ինքնաթիռներից, որոնք հերթապահում են Լեհաստանի օդային տարածքում։

Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 137 Ս-300, Բուկ Մ-1 եւ Ս-125 զենիթահրթիռային համալիրներ։ 

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40