Ստեփանակերտում մեկնարկել է ակադեմիկոսների ու վերլուծաբանների մասնակցությամբ Արցախյան հիմնախնդրի թեմայով գիտագործնական համաժողով

26.11.2022 16:59
914

 Արցախի Ազգային ժողովի նիստերի դահլիճում   նոյեմբերի 25-ին մեկնարկել է «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում»   թեմայով գիտագործնական համաժողովը, որը կընթանա մինչև նոյեմբերի 26-ը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու   Արտաքին գործերի նախարարությունների  և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից կազմակերպված գիտագործնական համաժողովին մասնակցում են քաղաքական գործիչներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, գիտավերլուծական տարբեր  կենտրոնների ներկայացուցիչներ ու  պատմաբաններ:

Համաժողովի   բացման խոսքում՝  Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ  ներկայացված տեսակետների,  առաջարկությունների,  քննարկումների   արդյունքներն ու  եզրակացությունները կարևոր ուղերձ կդառնան ազգային միասնության և նոր վերածննդի ու ազգային  պետականության ամրապնդմանն ուղղված գաղափարների իրագործման համար:

«Կարծում եմ, որ համաժողովի ընթացքում ներկայացված տեսակետներն ու դրանց քննարկումների արդյունքում ընդունված գաղափարները  միաժամանակ կներկայացնեն  միջազգային համապատասխան կառույցներում  տարածաշրջանում քաղաքական հետաքրքրություն ունեցող երկրներին և ըստ այդմ  գործնական կիրառություն կստանան»,-հավելեց Վ. Բալայանը:

Այնուհետև համաժողովի մասնակիցներին է ներկայացվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը:

Կարևորելով գիտագործնական համաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման  ներկա առանձնահատկություններին, մարտահրավերներին ու  Արցախի դիրքորոշմանը:

«Մեր օրերում, երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը: Մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո  շարունակելուն: Մեր այս դիրքորոշումը պետք է ընկալելի լինի նաև Հարավային Կովկասում իրենց տարածաշրջանային շահերը հետապնդող երկրների համար: Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին: Հակամարտության կարգավորումը, տևական խաղաղությունն ու կարգավորումը տարածաշրջանում անհնար է առանց Ադրբեջանի կողմից  օկուպացված  և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական  մշակութային և  հոգևոր ժառանգության պահպանման , այդ թվում բոլոր հնարավոր ձևերով մշտադիտարկման կազմակերպման՝  կանխելու համար հայերի էթնիկ զտման  նպատակով իրականացվող գործողությունները»,-ընդգծել է Արցախի ԱԺ խոսնակը՝ փաստելով, որ Ադրբեջանը ցայսօր խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները,  Արցախի նկատմամբ  պարբերաբար ագրեսիվ գործողություններ է իրականացնում, որոնք ըստ նրա, որակվում են ինչպես հայատյացության  դրսևորում, այնպես էլ՝  տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման  և հատկապես խաղաղապահ առաքելության չեզոքացման դրսևորում:

«Մենք շարունակելու ենք մեր ջանքերը Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, խնդրի խաղաղ և արդարացի լուծման  հասնելու ուղղությամբ:  Աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակի  և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար, առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանա  համաժողովրդական համախմբվածությունն ու  համերաշխությունը»,-ասաց Ա. Թովմասյանը՝ համոզմունք հայտնելով, որ  Ստեփանակերտում մեկնարկած գիտաժողովը հետաքրքրիր քննարկումների ու եզրահանգումների  հարթակ կհանդիսանա, ինչը հնարավորություն կընձեռի քննելու ձեռքբերումներն ու թերացումները՝  ներկայիս մարտահրավերները գիտագործնական հարթության վրա ուսումնասիրելու և համապատասխան գնահատականներ ու առաջարկներ  հավաքագրելու ուղղությամբ:

Արցախի պետական նախարարի  խորհրդական Նարինե Աղաբալյանը գիտագործնական համաժողովը մասնակիցներին  ներկայացրեց  պետնախարար  Ռուբեն Վարդանյանի խոսքը, որում նա  կարևորել է գիտնականների,  վերլուծաբանների, քաղաքական- հասարակական գործիչների անելիքները  Արցախի համար կարևորագույն խնդիրների կարգավորման գործում:

«Քառասունչորսօրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել  տարածաշրջանում: Ուստի առկա  իրողությունների վերլուծությունն ու քննարկումը չափազանց  կարևոր է մեզ համար:  Վստահ եմ այսօր՝ այստեղ, արժեքավոր մտքեր են հնչելու  և քննարկումներ են ծավալվելու  ի շահ Արցախի Հանրապետության: Մեր նպատակն է ապահովել Արցախի որպես լիարժեք սուբյեկտի մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում՝ հասնելու արցախահայության համար միջազգային մեխանիզմներով երաշխավորված  անվտանգության:Ժամանակն է բարձրացնելու Արցախի ճանաչելիությունը: Արցախը ոչ միայն հակամարտության գոտի է, այլև երկիր, որտեղ օրինակ 30 հազար երեխա է ապրում, որտեղից սերում են աշխարհին հայտնի տաղանդավոր ու հեղինակավոր մարդիկ, որտեղ համամարդկային, հայկական և քրիստոնեական բազում արժեքներ են արարվել ու պահպանվում: Մեր բոլորիս ջանքերն այս ճգնաժամային օրերին ուղղված են Արցախի համար կարևորագույն այս խնդիրների կարգավորմանը, որում անշուշտ մեր գիտնականները վերլուծաբանները, քաղաքական- հասարակական գործիչները  լուրջ անելիք ունեն և մենք ապավինում ենք ձեր, համայն հայության օգնությանն այս հարցում»,- մասնավորապես նշել է  Արցախի պետնախարարի ողջույնի խոսքում:

Բացման արարողությունից հետ  «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում»  թեմայով գիտագործնական համաժողովը, որը կտևի մինչև նոյեմբերի 26-ը,  շարունակվել է թեմատիկ զեկուցումներով:

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08