«Ամուր ընտանիք, ծաղկուն Կապան»

19.08.2019 16:43
1265

Այսպիսի խորագրով օգոստոսի 17-ին անցկացվեց Կապան քաղաքի օրը։ Նախկինում այն տեղի էր ունենում սեպտեմբերին, բայց այս անգամ օգոստոսին եղավ, որ հայրենի քաղաքի տոնին մասնակից լինեն մայրաքաղաքում սովորող կապանցի ուսանողները, ամառային հանգիստը ծննդավայրում անցկացնող  արտերկրում բնակվող կապանցիները։

Համաքաղաքային քայլերթով սկսվեց տոնակատարությունը։ Քաղաքի օրվան նվիրված օրհնության կարգ կատարվեց Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։ Այնուհետեւ երիտասարդները քաղաքի տոնի իրազեկման ակցիա եւ ֆլեշմոբ կազմակերպեցին։

Օրվա հիմնական միջոցառումը տեղի ունեցավ Կապանի մշակույթի կենտրոնում, որտեղ կայացավ հանդիսավոր նիստ ու տոնական համերգ։ Նախ ներկաներին օրհնանքի խոսքեր  հղեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը։ Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը պատմական անդրադարձներով ներկայացրեց Կապանը՝ նշելով, որ Կապանի հարստությունը ոչ թե պղինձն ու մոլիբդենն է, այլ մարդը՝ կապանցին, որ միշտ հավատարիմ է մնացել իր օջախին։ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ներկաներին փոխանցեց․

 «Քաղաքն իր պատմությամբ ու ավանդույթներով, ձեռքբերումներով,  ապագային միտված ծրագրերով կերտում են բնակիչները, ուստի ձեր սերն ու ջերմությունը նրա հանդեպ թող օգնեն լիարժեք դարձնելու այս տոնը» – ասաց  մարզպետը եւ պաշտոնական տեքստը ընթերցելուց հետո անցավ անմիջական ու անկեղծ խոսքի՝ կապանցիներին հորդորելով միմյանց հանդեպ լինել ավելի հանդուրժողական, նաեւ ավելի մաքուր պահել բոլորիս սիրելի Կապանը, հարգել բոլորի աշխատանքը՝ փողոցի հավաքարարից սկսած մինչեւ ամենաբարձր պաշտոնյան։

Տոնական օրվա առիթով բարեմաղթանքի խոսքեր հնչեցրեց Սյունիքի նախկին մարզպետ, Կապանի պատվավոր քաղաքացի Էդիկ Բարսեղյանը, ներկաներին հիշեցնելով հայ-ադրբեջանական հակամարտության տարիները, երբ կապանցին պատվով կրեց պատերազմի ծանր խաչը, բանախոսն արժանին հատուցեց մանկավարժներին, բժիշկներին, բոլոր-բոլոր նրանց, ովքեր ամենածանր պայմաններում չլքեցին հայրենի քաղաքը։ Քաղաքի տոնին պատշաճող բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան Դավիթբեկի դպրոցի նախկին տնօրեն Գրիշա Գաբրիելյանը, «Ազատամարտ»կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը, Կապան համայնքի ավագանու անդամ Հայկ Հարությունյանը։

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը նախ հարկ համարեց հիշել այն մարդկանց վաստակն ու արժանապատիվ աշխատանքը, ովքեր տող առ տող գրեցին Կապան քաղաքի կենսագրությունը, քարը քարին դնելով սովորական բնակավայրից կերտեցին մերօրյա հոյակապ քաղաքը՝ յուրահատուկ մտածելակերպով։

«Հերթն այսօր մերն է ու մենք պիտի շարունակենք անել ամեն հնարավորը՝ հաջորդ սերունդներին ավելի բարեկարգ ու հարմարավետ, ծաղկող ու գեղեցիկ քաղաք  փոխանցելու համար։ Մեր խորհուրդն ու պատգամն է՝ դառնալ քաղաքի ներկան ու ապագան»-, ասաց համայնքի ղեկավարը եւ կատակի անցավ․«Ոմանք ասում են, թե հեղափոխությունը Կապան չի հասել, բայց արդյո՞ք կապանցին հեղափոխվելու կարիք ունի, կարծում եմ, ոչ, քանզի նա միշտ առանձնացել է իր ինտելեկտով, ժայռի պես ամուր կամքով, իր սկզբունքներին հավատարիմ անփոփոխ արժեքներով եւ կայուն արժեհամակարգով եւ ամենակարեւորը՝ բարեպաշտ  ավանդական  ընտանիքով»։

Հանդիսավոր նիստը նաեւ պատեհ առիթ էր գնահատելու համայնքի վաստակաշատ մարդկանց։ Գեւորգ Փարսյանի կողմից Կապանի սերունդների կրթության ու դաստիարակության մեջ ծանրակշիռ ավանդ ունեցող մի խումբ մանկավարժներ  պարգեւատրվեցին շնորհակալագրերով եւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված անվանական հուշադրամներով։ Իսկ վերջում տեղի ունեցավ տոնական համերգ, որի ժամանակ հնչեցին բացառապես Կապանին ձոնված երգեր։

Քաղաքի տոնին նվիրված բազմաբնույթ միջոցառումների շարքում առանձնացավ Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում կազմակերպված վաղամեռիկ տաղանդավոր լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի (1960-2009) աշխատանքների ցուցահանդեսը, որ «Անկախության ճանապարհին» խորագիրն էր կրում։ Ավելի քան 25 տարի աշխատելով ֆոտոլրագրության ասպարեզում՝ Ռուբեն Մանգասարյանը  համագործակցել է աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների հետ, ստեղծել լուսանկարների պատկառելի պահոց, որտեղ կարեւորագույն տեղ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության անկախության ճանապարհի մասին պատմող վավերագրական շարքը՝ Ղարաբաղյան շարժում, Սպիտակի երկրաշարժ, էներգետիկ ճգնաժամ եւ Արցախյան պատերազմ։ Տանտիրոջ իրավունքով մասնաճյուղի տնօրեն Բորիկ Մինասյանը ներկայացրեց Մանգասարյան արվեստագետների ընտանիքը, նախեւառաջ, ընտանիքի գլխավորին՝ գեղանկարիչ Սարգիս Մանգասարյանին, որով սկիզբ է առնում Կապանի գեղանկարչական դպրոցը։ Տիգրան Մանգասարյանը մանրամասներ ներկայացրեց եղբոր կյանքից, նշելով, որ Ռուբենը շաբաթներով առաջնագծում էր, իսկ երբ տուն էր գալիս, միայն լուսանկարչական ժապավեններն երեւակելու համար։ Նրա նկարներից երեւում է Ռուբենի նվիրվածությունն իր մասնագիտությանը՝ ֆոտոլրագրությանը։ Ռուբեն Մանգասարյան մարդու եւ լուսանկարչի մասին հուշեր պատմեցին եւ գնահատանքի խոսքեր ասացին մայրաքաղաքից ժամանած նրա մտերիմները՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան- ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը, լուսանկարիչ Աշոտ Մուրադյանը, երաժշտական պրոդյուսեր Նիկա Բաբայանը։ Ելույթների մեջ այն միտքն էր շոշափվում, որ Ռուբեն Մանգասարյանը հայ ֆոտոլրագրության մեջ ուրույն տեղ ունի եւ ստեղծել է լուսանկարչության ինքնատիպ դպրոց։

․․․ Օգոստոսի 17-ին Կապանում միջոցառումների պակաս չկար։ Մանուկների համար հետաքրքրական էր լարախաղացի ելույթը Կապանի համայնքապետարանի պուրակում, ժամը 17-ին մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում ելույթ ունեցավ ժողնվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Վիգեն Հովհաննիսյան)։ Հնչեցին Գուսան Աշոտի, Խաչատուր Ավետիսյանի, Գրիգոր Հախինյանի, գուսան Հավասու, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։ Գարեգին Նժդեհի հրապարակում բացօթյա ցուցահանդես էր կազմակերպվել, որտեղ իրենց ստեղծագործություններն են ցուցադրել ինչպես տարբեր կրթօջախներ,  այնպես էլ անհատ ստեղծագործողներ։ 

Բացօթյա բեմահարթակը նախ տրամադրվեց «Կապան» համույթին, «Առիթմիա» ռոք խմբին, այնուհետեւ համերգային հարուստ ծրագրով հանդես եկավ մայրաքաղաքից հրավիրված «Ռեինկարնացիա» խումբը, որի կատարումներն ավելի սրտամոտ էին երիտասարդներին։ Իսկ ամենավերջում գիշերային Կապանի երկինքը երփներանգվեց տոնական հրավառության գույներով։

Վահրամ Օրբելյան 

На изображении может находиться: 3 человека, люди улыбаются, люди стоят, толпа и на улице

На изображении может находиться: 5 человек, люди стоят и на улице

На изображении может находиться: один или несколько человек, толпа, дерево и на улице

На изображении может находиться: 6 человек, люди стоят, люди гуляют, толпа, свадьба и на улице

На изображении может находиться: 6 человек, люди улыбаются, люди стоят, костюм и в помещении

На изображении может находиться: один или несколько человек, люди на сцене и ночь

На изображении может находиться: 17 человек, люди улыбаются, ночь, толпа, обувь и на улице

На изображении может находиться: фейерверк, ночь, небо и на улице

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34