«Շանթ 2018». Զորավարժության ղեկավարը ՀՀ վարչապետն է, ԳՇ պետը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը

11.09.2018 15:37
1305

«Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը ղեկավարում է ՀՀ վարչապետը, ԳՇ պետը վարչապետի աշխատակազմի ղեկավարն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ զորավարժությունների առաջին պահից իրավիճակը զեկուցվել է ՀՀ վարչապետին:

«Ուժեղացված են բոլոր ծառայությունները, որոնք ռիսկային պատասխանատվություն ունեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ զորավարժությունների մասին կարելի է տեղեկատվություն ստանալ 24 ժամ աշխատող տեղեկատվական կենտրոնից: Նախարարությունում աշխատում են նաև հատուկ մոնիտորինգային խմբեր:

«Զորավարժությունների շրջանակում գործում են հատուկ մոնիտորինգային խմբեր, որոնք տեղեկատվություն կտան ադրբեջանական ու թուրքական մամուլում իրավիճակի վերաբերյալ հատկապես ապատեղեկատվության հետ կապված»,- նշեց Մովսիսյանը:

Հանրապետությունում տիրող պայմանական իրավիճակը ժամը 16:30-ին կայանալիք մամուլի ասուլիսում կներկայացնի ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40