Անչափահասին թմրանյութ վաճառողը մինչև 15 տարվա ազատազրկման կենթարկվի. նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

12.05.2026 10:38
458

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր արտահերթ նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը նպատակ ունի խստացնել պատիժները թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մասնավորապես՝ դրանց իրացման համար։

Նախագծի հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց առաջարկվող խստացումները՝ նշելով, որ նպատակը հատկապես թմրամիջոցների իրացման դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է։

«Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով իրացնելու դեպքում սահմանել 5-ից 10 տարվա պատիժ։ Երկրորդ՝ առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի նկատմամբ կամ անչափահասի ներգրավմամբ թմրամիջոց իրացնելու դեպքում սահմանել 8-ից 15 տարվա պատիժ։

Եթե գործող օրենքով «Տելեգրամ» ալիքով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է՝ դառնալով 5-ից 10 տարվա պատիժ։

Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է՝ դառնալով 8-ից 15 տարվա պատիժ»,- ասաց Սարգսյանը։ Օրենքի նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24