Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը` 1 ամսով․ փաստաբան

08.09.2026 20:23
313

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով, կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանինը` 1 ամսով, հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Ավելի վաղ պաշտպանական թիմը հայտնել էր, որ քննչական մարմնի ներկայացուցչի կողմից հանրությանը ներկայացված այն պնդումները, թե Անդրանիկ Թևանյանը, իբր, 622.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, ինչպես նաև այն, թե այդ փաստաթուղթը նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության, ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

tert.am

Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին

27.10.2026 19:42

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

27.10.2026 18:00

Արցախի գործակալությունը բողոք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

27.10.2026 17:45

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

27.10.2026 17:31

Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ, այդ թվում՝ Վարդան Այվազյանը

27.10.2026 16:22

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

27.10.2026 15:50

Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23