Անդրանիկի ժամացույցն ու Էրզրումի խաչը` փակի տակ Գյումրիում

16.07.2018 11:31
1175

25 000 ցուցանմուշներ, որոնցում կարելի է գտնել հնէաբանության, հնագիտության, մարդաբանության, ազգագրության, դրամագիտության, գեղարվեստական, նոր եւ նորագույն պատմության փաստավավերագրական տեղեկություններ: Պատմական անցյալի հիշողության մասնիկներ, որոնք ժամանակը «ի պահ» էր տվել Շիրակ աշխարհում` հետագայում դարձելով Շիրակի երկրագիտական պետական թանգարանի հարստությունը: 

Հայաստանի միակ թանգարանն է, որն ունի հնագիտական արշավախումբ, ամեն տարի տարբեր հնավայրերի պեղումների արդյունքում նոր բացահայտումներ է անում՝ գտնելով դամբարադաշտեր ու ամրոցներ, կենցաղի ու ազգային ավանդույթի մասին վկայող մասնիկներ: 3 000 նմուշներ սպասում են, որ տեղ գտնեն թանգարանի ֆոնդում: Բայց այս ամենը տեսնելու հնարավորություն ոչ ոք չունի: Ոչ թե արգելված է, այլ ուղղակի հնարավոր չէ մտնել ու տեսնել: Գրեթե ամեն ինչ ամբարված է արկղերի մեջ ու պահվում է փակ դռների հետեւում: 

 

Այստեղ պարբերաբար մտնում են միայն լրագրողները, մշակույթի նախարարները, վարչապետներն ու նախագահները: Գալիս են լուսաբանելու, տեսնելու, գնահատելու ու հնարավոր լուծումը գտնելու...
 
Սեզամ, բացվի՛ր... մամոնտի ոսկոր, քարե կուրծք, ոսկյա մատանի, թաղման կարասներ... 

Այս անգամ էլ թանգարանի «ունեցվածքի» փակ դռները բացվում են, միանգամից զգում ես, թե ինչ փխրուն տարածքում ես գտնվում: Մի քանի դարակներում իրար վրա դարսված կարասներ, սափորներ, կավե ու մետաղյա անոթներ, իսկ գլխավերեւում կարծես թե կախված են արկղեր, որոնք եւս լի են պեղումներից բերված ու Շիրակի մասին պատմող տեղեկություններով: Իսկ այդ ամենը ներկայացնում է թանգարանի հնաբնակներից մեկը՝ Լարիսա Եգանյանը, ֆոնդերի գլխավոր պահապանը. 

Լարիսա ԵգանյանըԼարիսա Եգանյանը

 


-Թանգարանը 30-ական թվականներին է ստեղծվել: Էստեղ մեզ մոտ դրված է ըստ հնավայրերի, այս ամենը պետք է առանձին-առանձին դրվեն, բայց տեղ չկա: Ինչքան հնարավոր է դամբարան-դամբարան դրված է: Տեսե'ք, երբեմն դրած է իրար մեջ, եթե գնաք Պատմության թանգարան, քարի ֆոնդը առանձին է, մետաղը առանձին է, գորգը առանձին է, մեզ մոտ ամեն ինչ իրար հետ է,- ասում է տիկին Եգանյանն ու մի փոքր սրտնեղում, երբ խնդրում եմ մեզ ներկայացնել եզակի նմուշները: 

50 տարի թանգարանում աշխատող հնագետի ու թանգարանի ֆոնդերի տիրուհու համար չկան եզակի, հազվագյուտ հասկացություններ: Ամեն մի կարաս, ոսկորի ու քարի կտոր իր մեծ արժեքն ունի պատմության, հնագիտության ու ազգագրության համար: Բայց համառությանս տեղի է տալիս ու բացում է մի մեծ արկղ: 

Երկրագիտական թանգարանի աշխատակիցներով հազիվ են կարողանում արկղից հանել ու ներկայացնել փղի ոսկորները, որոնք գտնվել են Գյումրիում: 

- Սա փղի ատամ է, այստեղ ունենք նաեւ իրա ոտքի ոսկորից: Գտնվել է Գյումրիի Մսի կոմբինատի տարածքից: Սա վկայում է, որ Կումայրիի տարածքը բնակեցված է եղել վաղեմի ժամանակներից։ Մսի կոմբինատ թաղամասի տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին։ Հայտնաբերվել են բրածո կենդանիների մնացորդներ (փղի, նախնադարյան ձիու, ցուլի, ուղտի, եղջերուի, ռնգեղջյուրի)։ 1940-ականներին հողային աշխատանքների ժամանակ մսի կոմբինատի տարածքում գտնվել է մամոնտի կողոսկր,- նշում է Լարիսա Եգանյանն ու աշխատակիցների օգնությամբ խնամքով տեղավորում տասնյակ կիլոգրամներ կշռող հազարամյակների պատմություն ունեցող փղի ոսկորները: Չմոռանալով նշել, որ եւս մեկն էլ հայտնաբերվել է, բայց պեղումներ կատարելու միջոցներ չկան: 

Աչքերիդ առաջ տարբեր հազարամյակների գտածոներ են, ամեն մեկը մի առանձին պատմություն ու նշանակություն ունի: 

Էրզրումի եկեղեցուց բերված խաչը, որ պետք է զարդարեր այն եկեղեցու գմբեթը, որտեղ կհաստատվեին գաղթական էրզրումցիները: Նրանք Գյումրիում կառուցում են եկեղեցին, բայց Յոթվերք եկեղեցին այնքան մեծ է իր չափերով, որ բերված խաչը հարմար չի լինում ու այն տեղ է գտնում Շիրակի երկրագիտական թանգարանում: Խաչը նաեւ առանձնանում է հայոց հին հավատալիքների խորհրդանիշներով: 

Ապա հերթը հասնում է եզակի նմուշներից եւս մեկը ներկայացնելուն. 

- Մեզ մոտ է գտնվում Հայաստանի միակ հնագիտական աղամանը: Հայաստանի բոլոր աղամանները 19-րդ դարի են ու ազգագրական են՝ՙ Արեւմտյան Հայաստանից են բերել: Միայն աղամանի մի բեկոր կար 4-5 դարերի Զաքարի բերդից, իսկ մեր աղաման քարանձավից է գտնվել: Մի բան, որ կա, սակայն չկա արմատը, օտարները կարող են ասել, քոնը չէ, բայց երբ օր դու գտնում ես 12-13-րդ դարի աղաման քարանձավում, արդեն նշանակում է, որ կար, ուղղակի չի պահպանվել: Եղել են փայտյա եւ կավե աղամաններ: Հնում փայտյա աղամանները պատրաստել են տղամարդիկ, իսկ կավից աղամանը՝ կինը ու ինքն էլ կթրծեր թոնիրի մեջ, լրիվ չէր թրծվի, աղն էլ խոնավություն կլանող է, ժամանակի ընթացքում քայքայել է կավը, այդ պատճառով էլ ավելի հին դարերի աղամաններ չկան, միակ ամենահինը մեզ մոտ է գտնվում, -նշում է թանգարանի ֆոնդապահն ու նաեւ վերծանում աղամանի վրա եղած նախշերը: 

Լարիսա Եգանյանը՝ կավե աղամանի հետԼարիսա Եգանյանը՝ կավե աղամանի հետ

Ամանը ունի հղի կնոջ տեսք: Ամանի վրայի անցքը ենթադրում էին, որ կնոջ վերարտադրող օրգանն է, բայց հնագետը մեկնաբանում է, որ ավելի հավանական է՝ պորտն է, ժառանգականությունը պորտեպորտ գնացող կապն է: Անցքի շուրջբոլորը պատկերված են ֆալոսի հետ նույնացվող օձերը, իսկ մարդկանց ֆիգուրները փոքր են ու հավանաբար ընտանիքի երեխաներն են, որ կարծես պար են բռնել կրակի շուրջ: Աղն ու կրակը նույն պաշտամունքի հետ է դիտարկվում: Այս ամենը կապվում է Մայր Աստվածուհու պաշտամունքի ու Անահիտի հետ:


Հնագետը Լարիսա Եգանյանը շատ զգուշորեն բացում է եւս մի արկղ, բազմաշերտ սպունգների միջից հանում է ապակյա սրվակները, որոնք զարմացնում են իրենց հղկվածությամբ ու տանում դարերի խորքեր՝ պատկերացնելու համար, թե ինչպես է, որ հազարամյակներ առաջ հնարավոր է եղել այդքան մշակված ապակի ունենալ Հայաստանում: Այս գույնզգույն ապակիները լցված են եղել անուշաբույր եթերներով, որոնք գտնվել են դամբարանադաշտերում: 

Ավելի լավ էր հողի տակ մնար

Ամեն գարուն թանգարանը հանում է դուրս, չորացնում խոնավացած ավանդական կարպետներն ու գորգերը, նորից փաթաթում: 

-Գիտեք, այս խոնավ պայմանները ինչ վատ են անդրադառնում բոլոր նմուշների վրա, նաեւ գորգերի, դրանք պետք է որոշ ժամանակ կախվեն հետո փռվեն հատակին, այսպես փաթաթելով ու ծալծլելով վնասում ենք, խոնավությունը քայքայում է, թելը կտրում է,-նշում է Լարիսա Եգանյանն ու եւս մեկ հասանելի արկղ բացում:

Հազիվ հասցնում ես մտապահել տեսածդ ու լսածդ, ամեն մեկին զգուշորեն հպվել, բայց եւ չդիմանալով գայթակղության՝ մատիդ վրա փորձել օրինակ երեք Աստվածների՝ Դեմետրայի, Աթենասի ու Նիկեի փորագրությամբ ոսկե ու կորալինե կնիք-մատանին, շոշափել պաշտամունքային քարե կուրծքը, որը գտնվել է Շիրակի մարզի Բենիամին գյուղի հնավայրում, հիանալ հայկական ազգային արծաթե գոտիների բազմազան տեսականիով ու ափիդ մեջ պահել Անդրանիկի ժամացույցը, որը գեներալ Նազարբեկովի նվերն էր…

Անդրանիկի ժամացույցը՝ Թովմաս Նազարբեկյանի նվերըԱնդրանիկի ժամացույցը՝ Թովմաս Նազարբեկյանի նվերը

Անթիվ զարմանալի իրերը ընկալելու համար հարկավոր է ուսումնասիրել ու ամեն մեկի արմատները գտնել: Բայց նաեւ հետաքրքրությունդ հազարապատկվում է ու տխրում ես, երբ Լարիսա Եգանյանը հավաստում է, որ իրենց լավագույն եւ դիտարկելի հնագիտական նյութերը ավելի բարձր դրված արկղերի մեջ են, Ֆրանսիայի ու Երեւանի ցուցադրությունից հետո լավ փաթեթավորված են: Այդպես, գոնե, պահպանվում են խոնավությունից ու արտաքին վնասող գործոններից: 

- Ոչ միայն խնդիր է, որ մեր հավաքածուն չի ցուցադրվի, այլեւ ֆոնդերը մշակման կարիք ունեն: Եթե կավ է՝ ոչինչ չի լինի, վատագույն դեպքում վերականգնումից հետո գիպսը կարող է անջատվի: Գիպսը կարելի է վերականգնել: Բայց հնագիտական մետաղի համար կափսոսաս, անվերադարձ կքայքայվի ու կմտածես, որ ավելի լավ էր հողի տակ մնար, քան հանել ենք ու չենք կարող հոգ տանել ու պահպանել: 

Քանի մենք կանք, պիտի պահպանվի, իսկ էդ պահպանությունը մեր կողմից թերի է, բայց դա մեր մեղքը չէ,-վրդովվում է Լարիսա Եգանյանն ու ցույց տալիս նաեւ շինության վթարային ու խոնավ հատվածները, բորբոսնած հատակն ու առաստաղը, թեքված պատերը: 


Դեգերող թանգարանը

Շիրակի երկրագիտական թանգարանը իր պատմության 88 տարիների ընթացքում բնակություն է հաստատել տարբեր շինություններում: Ցուցանմուշները ներկայացվել են Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցում, Մանկավարժական ինստիտուտի հարկաբաժնում, «Կումայրի» պատմաճարտարապետակն արգելոց թանգարանի տարբեր կառույցներում է գործել: Ինչպես նշում է թանգարանի նախկին տնօրեն Համազասպ Խաչատրյանը, խորհրդային տարիներին 90 տոկոսով թանգարանի համար շենք ունենալու հարցը լուծված էր համարվում, բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ: 

1980-ականների վերջերին ժամանակավոր ու սպասումով թանգարանը տեղավորվեց 1875 թվականին կառուցված պատմաճարտարապետական նշանակություն ունեցող մի շինությունում: 

Սակայն երկրաշարժը, ինչպես դարակներում դարսված հազարամյակների խեցեղենը, այնպես էլ այդ սպասումը փշուր-փշուր արեց: Թանգարանի ժամանակավոր «կացարանը» վթարային դարձավ, եւս 30 տարվա սպասումով մնացին՝ հույս ունենալով, որ ֆոնդերը մի օր կունենան բավարար պայմաններ պահպանվելու ու ցուցադրվելու: 


Երկրագիտական թանգարանին՝ շենքով ապահովվելով շահագրգռված է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Դիմել են Իտալիայի, Ֆրանսիայի կառավարությանը ֆինանսավորելու թանգարանի շենքի կառուցման ծախսերը: Հարցը մինչ այժմ այս հարթակում արդիական է ու ներառված տարբեր ծրագրերում: 

Իսկ Հայաստանի կառավարությունը տարիների ընթացքում մի քանի առաջարկներ է ներկայացրել... տեղավորվել օդանավակայանի ճանապարհին գտնվող օպտիմալացված փոքր դպրոցում, վերականգնված մի քանի շինություններում կամ էլ վիճակագրական վարչության վթարային հարկաբաժիններից մեկում: Այս բոլոր առաջարկները քննարկվել են, աշխատակիցները կողմ են թանգարանի շենքի լիարժեք լուծման տարբերակին, իսկ ներկայացված առաջարկները ցուցասրահների ու ֆոնդերի պահպանման խնդիրը թողնում էին անլուծելի: 

- Գյումրիում կար Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ, էդ պատկերասրահի ունեցած ֆոնդը մեր թանգարանի գեղարվեստական ֆոնդի մի մասն է կազմում, հայտնի նկարիչների կտավներն են: Այսինքն՝ եթե լուծվի Երկրագիտական թանգարանի շենքի հարցը, ապա մենք կկարողանանք նաեւ լուծել Գյումրիում պատկերասրահ ուենալու խնդիրը, - նկատում է գիտաշխատող Համազասպ Խաչատրյանը: 

Համազասպ ԽաչատրյանըՀամազասպ Խաչատրյանը

-Լավ կլիներ, որ նոր շենք կառուցվեր, բայց Գյումրիի կենտրոնական հատվածում կա մի շինություն, որ 2012 թվականից դատարկ է: Այն նախկինում Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցին էր պատկանում, օպտիմալացումից հետո դատարկ է մնացել ու իր չափերով համապատասխանում է թանգարանին: Նախկին հիվանդանոցում կան մեծ սրահներ, նկուղային հարկ, շենքում շատ ձեւափոխությունների կարիք չկա, - նշում է Երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանն ու տեղեկացնում, որ ինչպես բոլոր նախարարները, նորանշանակ մշակույթի նախարարն էլ է վերջերս այցելել թանգարան ու ծանոթացել իրավիճակին: 

Արտաշես ԲոյաջյանըԱրտաշես Բոյաջյանը

Մշակույթի նախարարությունից տեղեկացրեցին, որ խնդիրը հրատապ համարելով, այժմ կազմվում է նախագիծ, որ Գ. Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի շենքը տրամադրվի «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին: 


Հիմա նախարարությունը հարցումներ է կատարում տարբեր իրավասու գերատեսչություններին ու կառույցներին, որից հետո միայն նախագծի ամբողջական տարբերակը ներկայացվելու է կառավարությանը: Քաղաքի պատմական միջուկում գտնվող երեքհարկանի շինությունը բազմաթիվ գործարարների ուշադրության կենտրոնում է գտնվել տարիներ շարունակ, հյուրանոց դարձնելու հավանակությունը մեծ էր հատկապես վերջին տարիներին: 

Թեկուզ նեղլիկ, խոնավ, պահպանությունից զրկված ու փխրուն իրավիճակում թանգարանը 1990 թվականից ծրագրեր է իրականացնում տարբեր երկրների ինստիտուների ու թանգարանների հետ, ճանաչելի է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում: Համագործակցության արդյունքում կազմակերպվել են ցուցահանդեսներ, վերապատրաստումներ, հազվագույտ հնագիտական իրեր են համատեղ վերակագնվել: 


Անահիտ Հարությունյան

Լուսանկարներ Կարեն Մկրտչյանի

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25