Անհանգստացած են միայն Գորիսում, մնացած Հայաստանում հանգիստ է

21.11.2021 10:28
3622

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է՝ 

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաստացի տեղեկություններ կան, որ Սյունիքի սահմաններում թշնամին զորքեր և ծանր զրահատեխնիկա է կուտակում։ Ինչպես անցյալ տարի, պատերազմից երկու օր առաջ, այսօր էլ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին, արդեն ոչ միայն Սյունիք, այլև Հայաստան այցելելու լուրջ վտանգների մասին։ ԱՄՆ-ի հետախուզությունը փաստորեն ահազանգում է նոր պատերազմի մասին։ Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Իմ ունեցած տեղեկություններով, անհանգստացած են միայն Գորիսում, մնացած Հայաստանում հանգիստ է։ 

Ցանկացած նորմալ պետության նորմալ ղեկավարություն, կհայտարարեր ռազմական դրություն, համընդհանուր զորահավաք, ռազմական ուժեր տեղափոխելով Սյունիք, նախազգուշական հուժկու հարվածներ հասցնելով թշնամուն։ Մեր պարագայում, այս ամենին զուգահեռ, պաշտոնական դիմում ուղարկելով Ռուսաստանին, որպես ռազմավարական դաշնակցի։ 

Քանի որ այս ամենը չի արվում, ապա հերթական անգամ համոզվում ես, որ շարունակվում է ՀՀ վարչապետ-թուրք-ադրբեջանական դավադրությունը, որն էլ իր հանգուցալուծումը կգտնի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսվող Ալիև-վարչապետիկ հանդիպման արդյունքում։

hraparak.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40