Անհապաղ կասեցնել «Սորոսի հիմնադրամի» գործունեությունը Հայաստանում․ հայցադիմումը շուտով կլինի դատարանում

31.05.2022 18:57
1009

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ Հայաստանում «Սորոսի» հիմնադրամի գործունեությունը կասեցնելու պահանջով հայց է ներկայացվելու դատարան։

«Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան հիմնադրամը լուծարելու և որպես դրա անմիջական հետևանք դրա գործակալական ցանցի պետականաքանդ գործունեությունը կասեցնելու համար հայցադիմումը նախապատրաստելիս ձեռքբերված մի շարք կարևոր փաստաթղթերով հաստատվում են պարզապես խայտառակ փաստեր:

Այսպես, ինչպես նախկինում նշել էի, ներկայումս Երևանի դատարանում քննվող մի քրեական գործով, որով մի սորոսական մեղադրվում է հայ և եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելու մեջ, պարզվել է, որ այդ անձը, մինչև սորոսական դառնալը, ունեցել է բավականին դրական կարծիք Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ թե՛ վարվող քաղաքականության մասին, թե՛ հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին:

Սորոսական դառնալուց հետո, այն է՝ «Սորոսի հիմնադրամից» առաջին դրամաշնորհը ստանալուն պես, այդ անձը 180 աստիճանով փոխում է իր կարծիքը և, օգտագործելով տարբեր հարթակներ, սկսում է թշնամանք քարոզել երկու ժողովուրդների միջև: Առաջին անգամ նա դա անում է 2019 թվականին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (OSCE) համագումարում, իսկ այնուհետև՝ Իրաքում գործող եզդիական ամենախոշոր լրատվական գործակալության միջոցով:

Նա հայտարարում է, որ Հայաստանում եզդիներին պարզապես սպանում են, ահաբեկում, ունեզրկում, չի դասավանդվում եզդիերենը (պետք է նշել, որ Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ եզդիերենը դասավանդվում է դպրոցներում), չկան եզդիական հոգևոր և մշակութային կենտրոններ և նմանատիպ մի շարք այլ զառանցանքներ:

Հետաքրքիր է, որ նախաքննության ընթացքում հարցաքննված բազմաթիվ եզդիներ՝ մտավորականից մինչև սովորական մշակ, ոչ միայն հերքում են այս անհեթեթությունը, այլ նաև պնդում, որ Հայաստանը իրենց տունն է, իրենց Հայրենիքը, որ իրենք ունեն ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքները, որ անգամ իրենց խնդիրները ավելի արագ են լուծվում, քան հայերինը, որ հայերը իրենց եղբայրներն են, որ իրենց որդիները զոհվել են այս երկրի համար և այլն, այսինքն` այն, ինչը գիտեն բոլոր նորմալ մարդիկ այս երկրում:

Իսկ ի՞նչ է ասում այդ սորոսականը ԱԱԾ քննիչին: Դուք չեք հավատա․ նա ասում է, որ սուտ է ասել, և դա նրա իրավապաշտպան գործունեության մասն է: Դուք ավելի կզարմանաք, եթե ասեմ, որ գործով հարցաքննված այլ սորոսականները ևս պնդում են, որ այդ սորոսականը ստել է, բայց դա համարում են նորմալ՝ իրավապաշտպան գործունեության մի մաս:

Պատկերացրեք՝ նրանք սերմանում են թշնամություն երկու եղբայրական ժողովուրդների միջև, ինչը կարող է բերել արյունահեղության և աղետալի հետևանքների թե՛ հայերի, թե՛ եզդիների համար, և «անմեղ» դեմքով ասում է՝ դե, ինչ անենք, դա մեր «իրավապաշտպան» գործունեության մասն է:

Վերադառնալով այդ սորոսականի կյանքի տխուր ոդիսականին՝ նշեմ, որ քրեական գործի քննության ընթացքում հայտնի է եղել ընդամենը մեկ ստացված դրամաշնորհի մասին, սակայն նա արդեն դրանց քանակը հասցրել է երեքի: Պարզապես սարսափելի է մտածելը, թե էլ ինչեր կարող են արած լինել այդ դրամաշնորհներով: Էլ ավելի սարսափելի է մտածելը, թե կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից Հայաստանում պաշտոնապես ծախսված 63 միլիոն ԱՄՆ դոլարը կամ դրա մի մասը ի՛նչ ազգակործան նպատակների համար է ծառայել, եթե այս մի փոքրիկ սորոսականին հաջողվել է աշխարհով մեկ ստվեր գցել եղբայրական ժողովուրդների հարաբերությունների վրա կամ դրանց մասին ստեղծել թերի կարծիք:

«Սորոսի հիմնադրամի» ֆինանսավորման շրջանակներում կատարված այս արարքը միանգամայն բավարար է եզրահանգելու, որ կոռումպացված օլիգարխի գործունեությունը մեր երկրում պետք է կասեցվի, և դա պետք է արվի օր առաջ՝ օրենքի տառի խստագույն պահպանմամբ: Հայցադիմումը շուտով կլինի դատարանում, և մենք պահանջելու ենք դատարանից կիրառել հայցի ապահովման միջոց՝ անհապաղ կասեցնել «Սորոսի հիմնադրամի» գործունեությունը Հայաստանում՝ մինչև դրա վերջնական լուծարումը»,- գրել է փաստաբանը:

aysor.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11