ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների վրա համաներումը չի կիրառվի. իրավաբանի պարզաբանումը

06.02.2019 18:20
1155

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալների վրա համաներումը չի կիրառվի, քանի որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժողներից մեկը առարկել է համաներումը կիրառելու դեմ. այս դեպքում առարկողը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում իրավաբան Հարութ Ակլունցը պարզաբանեց, որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին ենթադրաբար մասնակցած անձանց համաներման հարցով առանձին դրույթում հստակ նշված է, որ այն անձինք, ովքեր պատանդառված են եղել, ինչպես նաև կրել են ֆիզիկական վնաս, պետք է չառարկեն, որպեսզի  իրադարձություններին մասնակցած անձանց նկատմամբ համաներումը կիրառվի: «Այսինքն` եթե խոսքը վերաբերվում է ՊՊԾ գունդը գրաված անձանց, ապա անհրաժեշտ էր այդ օրերին պատանդառված անձանց կամարտահայտությունը, որպեսզի նրանց նկատմամբ համաներումը կիրառվեր»,- ասաց Ակլունցը: Այս դեպքում Օսիպյանը, կամարտահայտվելու իր իրավունքը օգտագործելով, դեմ արտահայտվեց:

Հարցին` եթե մյուս տուժողները չառարկեն, հնարավոր է, որ համաներումը, ամեն դեպքում տարածվի այդ անձանց նկատմամբ, փաստաբանը պատասխանեց. «Եթե փորձենք այս նորմի մեկնաբանությունը տալ, ապա կտեսնենք, որ նորմը որևէ բացառություն չի նախատեսում: Այսպիսով` իրավական նորմը որպես այդպիսին այլընտրանք չի թողել, և եթե տուժողը առարկում է, ապա համաներման օրենքը չի տարածվում»,- եզրափակեց Ակլունցը:

Նոյեմբերի 2-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար (այն ժամանակ պաշտոնակատար) Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով համաներումը նաև ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների վրա տարածելու որոշմանը, նշեց, որ նախատեսվել է նաև սպանվածների, պատանդառվածների և մարմնական վնաս կրած անձանց իրավունքների պաշտպանությունը: 

«Մենք չենք կարող անտեսել նաև նրանց իրավունքները: Այս համաներման ակտը այդպիսի հավասարակշռություններով, այդպիսի տարբերակված մոտեցումների կամայականությունների կամ անարդար ընկալվելու բազմաթիվ երաշխիքներ է պարունակում՝ ի տարբերություն շատ այլ համաներման ակտերի: Մենք փորձել ենք սա մաքսիմալ հավասարակշռել»,- ընդգծել էր Զեյնալյանը:

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24