«Անհիմն մեղադրանքներ»․ Բաքուն քննադատել է Փաշինյանին

23.02.2024 18:42
978

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պնդելով, որ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի ղեկավարն անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին:

Դրանք, ըստ Բաքվի, միտումնավոր լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և նպատակ ունեն հերթական անգամ խաթարել խաղաղ գործընթացը։

«Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած ղեկավարների վերջին հանդիպումից հետո Հայաստանի նման հայտարարությունները և դրանք հնչեցնելու վայրը Ֆրանսիան ընտրելը Հայաստանի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է: Այն վկայում է խաղաղ գործընթացի վրա Ֆրանսիայի շարունակվող բացասական ազդեցության մասին»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ըստ Ադրբեջանի արտաքին գերատեսչության՝ հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա և չի պահպանում միջազգային իրավունքի սկզբունքները՝ առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում են և նպատակ ունի մոլորեցնել միջազգային հանրությանը։

«Վերջին շրջանում զանգվածային ռազմականացում իրականացնող և 5 ամսվա կայունությունը տարածաշրջանում խաթարող Հայաստանի կողմից հնչող հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բացարձակապես անհիմն են»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40