Անի Մելիքսեթյանի արձագանքը հունիսի 21-ի դատական նիստին

22.06.2023 12:23
2090

21.06. 2023թ -ին Կապանում թուրք են դատել։ Չգիտեմ՝ վերջին անգամ երբ է նման բան եղել, ամեն դեպքում 32 տարվա մեջ ես նման բան չեմ տեսել։ Դատավորը Նապոլեոն Օհանյան էր, ով դատավորին հատուկ առոգանությամբ կարդաց դատական ակտը, ըստ որի քրեական 7 հոդվածներով (որից մեկը սպանություն՝ երեք ծանրացնող հատկանիշներով) մեղադրվող թուրք մարդասպանին, ում ընդհանուր հոդվածները գումարելով տրվում էր մոտ 40 տարի ազատազրկում, բայց արդարամիտ դատավորը վճռեց տալ ընդամենը 20 տարվա ազատազրկում և շատ արագ, գլխիկոր հեռացավ դատական նիստերի դահլիճից։ Առաջին իսկ վայրկյանից հասկանալի էր, որ և՛ գործով դատախազը, և՛ դատավորը կատարում են պետական պատվեր։

Դատական նիստը, որ ամեն անգամ մահու չափ ծանր էր լինում մեզ համար, որովհետև ամեն անգամ դիմացիդ նստած տեսնում ես հորդ սպանողին, անզորությունից սիրտդ պայթում է, բայց ամեն անգամ, հարգելով դատարանը, վստահելով նրա անկախությանը, ապավինելով արդարադատությանը՝ մեծ ջանքերի գնով զսպում էինք մեզ, բայց փաստորեն այդ ամենը ներկայացում էր, սկսած տրված ընդմիջումներից մինչև դատավճիռ կայացնելու համար տրված ժամանակը, որովհետև արդեն դատական ակտը գրել և տվել էին Ձեր ձեռքը։ Դատավորը, որ ի պաշտոնե ուներ բոլոր իրավասությունները մերժելու դատախազի միջնորդությունը՝ հիմք ունենալով արդարադատություն ապահովող բոլոր փաստերը, գիտակցված ընտրեց հակառակ կողմը։

Այս գործը պետությունը որակել է որպես ազգային հարց, յուրաքանչյուր կապանցու, այդ թվում Ձեզ համար սա պետք է ամենամտահոգիչ, ամենացավոտ հարցը լինի, որովհետև նույն հաջողությամբ իմ հոր փոխարեն կարող էր լինել ցանկացածը՝ առանց բացառությունների։

Նապալեոն Օհանյան, Դուք երեկ, «արդարացնելով» թուրքին, ինքներդ Ձեզ ցմահ դատապարտեցիք հավերժ ամոթանքի, խայտառակության, ինքներդ Ձեզ տվեցիք ծախված դատավորի, պետական ստրուկ-կամակատարի «տիտղոսը», ապականեցիք սյունեցու, կապանցու անունը, մեղանչեցիք Աստծո առաջ, բոլորի՝ մասնավորապես սյունեցիների անվտանգությունը դրեցիք վտանգի տակ։ Այն ինչ կարող էիք հավատարիմ մնալ Ձեզ, օրենքին և խղճի կամոք ընդունեիք արդար դատավճիռ՝ դեմ գնալով Ձեզ հրամայողներին, հավատացեք, որ դա ինչ-որ տեղ Ձեզ համար նաև հնարավորություն էր մաքրվել անցյալի մեղքերից, մնալ սերունդների հիշողություններում և պատմության մեջ՝ որպես արդար դատավոր, որ թուրք է դատել, դատավոր, որի մասին աշխարհը կիմանար, դատավոր որի անունը լսելիս թշնամին կազդվեր, դատավոր, որ իր անկախ, արդար որոշումով թշնամուն մեսիջ կուղարկեր, որ այլևս չփորձի երկարացնել ձեռքերը, բայց հակառակը արեցիք, հասկացնել տվեցիք, որ ովքեր հերոս են ուզում դառնալ, կարող են հատել սահմանը, հայ սպանել Դուք էլ Ձեզնից կախված «արդար 20 տարին» կշնորհեք։ Դուք սև գիծ դրեցիք Ձեր երեխաների, թոռների, ծոռների անվան վրա։ Դուք և բոլոր նրանք, ովքեր թուրք են պաշտպանել, սկսած դատարանի «ուժեղ տղաներից» մեղավոր եք ոչ այնքան ապրողներիս, այլ թուրքի ձեռքով սպանվածների առաջ, Դուք մեղք եք գործել Եղբարյական գերեզմանում, Եռաբլուրում ննջողների առաջ և զարմանում եմ, թե այսուհետ ինչպես եք գնալու այնտեղ։

Նապոլեոն Օհանյան, կյանքը շատ կարճ է, ոչ մի պաշտոն ցմահ չէ, մարդու արածն ու չարածն է ցմահ, երեկ Դուք այլևս սպառեցիք Ձեզ որպես հայ, կապանցի, դատավոր, Դուք, որ ապրում եք թշնամու շնչի տակ, միացաք թշնամու ջաղացին ջուր լցնողներին, միացաք իմ ընտանիքի վերքին աղ լցնողներին, մեր վշտի վրա փող կուտակողներին։

Չգիտեմ՝ ինչ երեսով պիտի քայլեք Ձեր հարազատ քաղաքում, չգիտեմ, թե իրեն հարգող յուրաքանչյուր կապանցի այլևս ինչպես կընդունի ձեզ, ով կների, ով՝ ոչ, բայց վստահեցնում եմ, որ Ձեր խիղճը, որը ուժեղ է գիտակցությունից, չի ներելու Ձեզ և դա կլինի Ձեր պատիժը։

Երեկ չընդունեցիք ինձ, որ այս ամենը ձեր աչքերին նայելով ասեմ, բայց վստահ եմ, որ գրածս ձեզ հասցնողներ կլինեն և գոնե դրա համար «շնորհահալություն» նրանց։

Ապավինելով Աստծուն և այն մարդկանց, ովքեր պատրաստ են կանգնել ընտանիքիս կողքին, այն մարդկանց, ովքեր գիտակցում են, որ սա բոլորիս հարցն է՝ մենք կգնանք մինչև վերջ՝ հուսալով հասնել արդարության։ Առանց պապա անտանելի ցավոտ է, աննկարագրելի բարդ և գոնե, որպեսզի կարողանանք ապրել, պիտի հորս վրեժը լուծենք։

Աստված ստեղծել է մարդուն, որը տարբերվում է կենդանիներից, ոչ միայն բանականությամբ, այլ երկրի վրա հպարտ, ուղիղ քայլելու կարողությամբ, բայց այսօր շատերին հաճելի և հարմար է ապրել սողալով։

ԵՎ ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ԴԱՏԻ ԲՈԼՈՐԻՍ։

Անի Մելիքսեթյան-ի ֆեյսբուքյան էջից

 

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58