ԱՆԻՖ-ի փոխարեն կառավարության պահուստային ֆոնդից կմուծվի 84 մլն դրամ շահութահարկը

22.05.2025 11:31
484

Կառավարությունը մայիսի 22-ի նիստին չզեկուցվող հարցերի շարքում որոշեց փոխհատուցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) շահութահարկը՝ ավելի քան 84 մլն դրամ։

Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերությունը չունի նախատեսված այլ միջոցներ նշված պարտավորությունը մարելու համար։

Գործադիրը նաև խոստովանում է, որ նախատեսվում էր ընկերությունը լուծարել մինչև 2024-ի վերջ, սակայն լուծարման հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել․ չեն իրականացվել կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված աշխատանքները։

Կառավարության այս նախագիծը, իբր, բխում է պետության շահերից, քանի որ, ըստ հիմնավորման, այսկերպ գործադիրը օպտիմալացնում է պետական համակարգը, ինչպես նաև ապահովում է «վնասով, ոչ արդյունավետ և զարգացման հեռանկար չունեցող կազմակերպությունների առանձնացումը և մասնավորեցման ծրագրում ընդգրկումը»։

Երևանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանը մի առիթով այս հիմնադրամն անվանել էր «ամենակարևոր, ամենախոշոր ու ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերություն»։ Կառավարությունն այն որոշեց լուծարման տանել 2024-ի մայիսի 23-ի նիստին։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10