Ինքնակամ կառույցի օրինականացման համար դիմել մինչև 2021 թվականի հունվարի 31-ը․ Կադաստրի կոմիտե

15.01.2021 16:27
1227

Ինքնակամ կառույցի օրինականացման համար դիմել մինչև 2021 թվականի հունվարի 31-ը։ Կադաստրի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է․

Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ մշակվել է օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթ, որն առաջին ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա լրամշակվել է և արդեն սույն թվականի հունվարի 18-ին 2-րդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային Ժողովի լիագումար նիստում։

Նախագծերի փաթեթի ընդունումը կընձեռնի հետևյալ հնարավորությունները․

  • Եթե սեփականության իրավունքով ունեք օրենքի ուժով անհատույց փոխանցված հողամաս, որի օտարման դեպքում առկա է կադաստրային արժեքի վճարման պայման, ապա մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխան համայնքային բյուջե կարող եք վճարել նախկին կադաստրային արժեքներով հաշվարկված գումար և հետագայում ազատվել օտարման պահին գործող ավելի բարձր կադաստրային արժեք վճարելուց։
  • Եթե ինքնակամ կառույցի օրինականացման համար համայնքի ղեկավարին կդիմեք մինչև 2021 թվականի հունվարի 31-ը և այդ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարը կընդունի բարենպաստ վարչական ակտ, ապա ինքնակամ կառույցները և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասերը Ձեզ կօտարվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող վաճառքի գներով (նախկին գործակիցներով և կադաստրային արժեքներով)։
  • Եթե պետական կամ համայնքային հողամասերի ուղղակի վաճառքի համար դիմել եք մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը, կամ համայնքի ղեկավարի կամ Կառավարության որոշումը ընդունվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա այդ հողամասերը կօտարվեն Ձեզ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքներով։
  • Եթե հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելու նպատակով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը դիմել եք համայնքի ղեկավարին և այդ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է բարենպաստ վարչական ակտ, և եթե փոփոխման արդյունքում առաջանում է հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման պահանջ, ապա հողամասի կադաստրային արժեքների տարբերության հաշվարկը կկատարվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքներով:

Հիշեցնենք, որ երեկ օրենքի լրացումների եւ փոփոխությունների մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի գլխավոր հյուպատոսի ուղերձը՝ Գլխավոր հյուպատոսության հիմնադրման չորրորդ տարեդարձի առթիվ

19.10.2026 17:56

Սյունիք ներխուժած ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին կրկին վիրահատելու են

19.10.2026 17:35

ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում Դոնալդ Թրամփի դեմ բողոքի զանգվածային ալիք է բարձրացել

19.10.2026 17:24

ՀՀ ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

19.10.2026 17:11

Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները

19.10.2026 14:38

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

19.10.2026 14:22

Իրանի պաշտպանության նոր նախարարը հրթիռային ծրագրի փորձառու մասնագետ է․ The Jerusalem Post

19.10.2026 14:18

Թուրք-ադրբեջանական լարվածության ֆոնին Բաքվում թիրախավորվել է Հաքան Ֆիդանը

19.10.2026 14:03

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելով գիտության թերֆինանսավորումը

19.10.2026 12:55

Кубок отправляется в Сюник: в Армении завершился турнир на приз Романа Березовского

19.10.2026 12:19

Հողամաս ունե՞ք. 7 նոր կանոն, որոնք ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 18-ից

19.10.2026 12:09

Հաջողությունն ու առաջընթացն ակնառու են, երբ մեկտեղվում են հմուտ կառավարումն ու պրոֆեսիոնալ թիմի գործունեությունը

19.10.2026 12:06