ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ՝ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻՆ

30.12.2020 15:08
1657

Սիրելի՛ սյունեցիներ

Անցնող դժվարագույն տարվա ավարտին, բնականաբար, ավանդական Ամանորի շնորհավորանքները չեմ կարող հղել ձեզ․ կորցրել ենք մեր հայրենիքի թանկ զավակներին, հողը վիրավոր է, մեր բազմաթիվ հայրենակիցների աչքերը թաց են, շատերի աչքը դեռ ճամփին է՝ սպասումի տագնապով ․․․

Եվ 2020 թվականը ճանապարհելիս՝ նախ իմ խոնարհումն եմ փոխանցում մեր զոհված հայորդիների հիշատակին, հավե՛րժ փառք նրանց, ուժ, համբերատարություն ու սփոփանք՝ նրանց ընտանիքներին․․․

Մեր վիրավոր ու առողջությունը վնասած քաջերին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և հնարավորինս արագ վերադարձ բնականոն կյանք։

Բոլորիս պարտքն է ապրել ու աշխատել վերոնշյալ խմբերի ընտանիքների հանդեպ մշտական պարտքի զգացումով ու անել ամեն հնարավորը նրանց ցավը մեղմելու, խնդիրները լուծելու համար։

Երկրապահ կամավորականներին ու հայրենքի համար զենք վերցրած մյուս բոլոր կամավորական խմբերի անդամներին իմ շնորհակալությունն եմ հայտնում, մեր ժամկետային զինծառայողները, պահեստազորայիններն իրենց թիկունքն ամուր են զգացել ձեր շնորհիվ, ու վստահ եմ՝ այսուհետ ևս ձեզ նման նվիրյալներով ենք ամուր լինելու։

Շնորհակալություն եմ հայտնում նաև ռազմական գործողությունների ընթացքում ու դրանից հետո հայրենիքին օգնության ձեռք մեկնած բոլոր բարեգործներին, յուրաքանչյուրին, ով աջակցել է պաշտպանական, սոցիալական ու այլ խնդիրների լուծմանը։

Հարգելի՛ սյունեցիներ,

որքան էլ դժվար լինի, գալիք 2021-ին պիտի ձգտենք ամենօրյա աշխատանք տանել մեր մեջքը շտկելու համար, մեր սահմաններն ամրացնելու համար, իսկ այդ ճանապարհին ամենաառաջնայինը մեր միասնականությունն է՝ հանուն մեկ նպատակի՝ հայրենիքի հզորացման։

Մեր բոլորի մի ձեռքում պետք է լինեն մուրճը, արորը, գրիչը, վրձինը, գիրքը և այն ամենը, ինչն անհրաժեշտ է ժամանակակից երկիր կառուցելու համար, իսկ մյուսում՝ զենքը՝ պայքարի պատրաստ լինելու և մեր կառուցածը պաշտպանելու համար։

Ցանկանում եմ, որ անցյալում մնան ծանրագույն 2020թ․ դժվարություններն, ու Նոր տարին բոլորիս բերի նոր հավատ ու հնարավորություններ՝ մեր պետականությունը ամրացնելու, հզորանալու, նոր հույսերով ու վճռականությամբ առաջ շարժվելու և հաղթանակներ կերտելու համար։

Բարի՛ և անկորուստ Ամանոր ու Սուրբ Ծնունդ, խաղաղություն՝ մեր հայրենիքին, արևշատություն՝ բոլորիդ օջախներին և հանդուժողականություն՝ միմյանց հանդեպ․․․

 

Սյունիքի մարզպետարան 

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22