Անկախ Հայաստանը 30 տարեկան է

21.09.2021 18:47
4794

Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումները մարզկենտրոն Կապանում մեկնարկեցին քաղաքում տեղակայված N զորամասից՝ զինվորական միտինգով։ Օրվա խորհրդով պայմանավորված՝ լավագույն զինծառայողները պարգևատրվեցին շնորհակալագրերով և շքանշաներով։ Այնուհետև Գ․Նժդեհի անվան հրապարակում հավաքված բազմաթիվ կապանցիներ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին: Հրապարակում կազմակերպվել էր նաև ռազմադաշտային խոհանոց, որտեղ միջոցառման հյուրերը միմյանց շնորհավորելու և ևս մեկ անգամ օրվա խորհուրդը կարևորելու հնարավորություն ունեցան:

Անկախության օրը եզրափակվեց Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում՝ օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմամբ, որի ընթացքում հնչեցին բազմաթիվ ռազմահայրենասիրական երգեր, ներկայացվեցին ազգային պարեր, որոնք արտահայտում էին հայ ժողովրդի անսասան կամքն ու հավատը, քաջությունն ու հերոսությունը: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ով շեշտեց անկախության անշրջելի արժեքը՝ ընդգծելով, որ անկախությունը հայ ժողովրդի հարյուրամյակների պայքարի, սերնդեսերունդ փոխանցված երազանքների հաղթանակն է և յուրաքանչյուր պետության զարգացման, առաջընթացի, միջազգային ասպարեզում սեփական դիրքն ու դերը ունենալու երաշխիքը։ Օրվա կապակցությամբ՝ համայնքի ղեկավարի շնորհակալագրին են արժանացել Կապանի ինքնապաշտպանությանը մասնակցած տղաները, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել Կապանի ինքնապաշտպանության գործում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40