Անկախ փորձագետները Տավուշի դպրոցներում ուսումնասիրել են հանրակրթական նոր չափորոշիչի արդյունքները

22.01.2024 17:36
818

Համաշխարհային բանկի կողմից՝ անկախ փորձագետների միջոցով Տավուշի մարզում իրականացվել է հանրակրթական դպրոցներում ներդրված նոր չափորոշչի արդյունքների երկամյա հետազոտություն, որի նախնական տվյալներն արդեն առկա են և կհրապարակվեն այս տարվա փետրվարին։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

«Երկամյա հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Տավուշի մարզի նոր չափորոշչով սովորող երեխաների մոտ 6 ամիս ավելի առաջընթաց է գրանցվել քան հին չափորոշիչով դասարաններում սովորողների»,-ներկայացրեց Սվաջյանը։

Նրա խոսքով՝ ընթացիկ ուսումնական տարվա ամենամեծ սպասումները կապված են հանրակրթական դպրոցների 3 դասարաններում ներդրված նոր չափորոշիչներով ակնկալվող  փոփոխությունների հետ։

Այդուհանդերձ՝ ավելի շոշափելի արդյունքների համար ժամանակ է անհրաժեշտ,  առնվազն՝ մեկ ուսումնական տարի։

«Թեև ընթացիկ բոլոր գործընթացների մասով, որոնք պայմանավորված են  նոր չափորոշիչների ներդրմամբ, օրինակ՝ գնահատման համակարգի փոփոխության, երկարօրյա ծառայության, նախագծային աշխատանքների իրականացման, պարտադիր խմբակների առկայության, այս բոլոր առումներով ընթացիկ մոնիթորինգներ իրականացվում են»,-մանրամասնեց փոխնախարարը։

Անդրադառնալով միջազգային առարկայական և այլ օլիմպիադաներում 2023-ին արձանագրված հաջողություններին, ԿԳՄՍ փոխնախարարը նախ ակտիվ գնահատեց սովորողների մասնակցությունը դրանց, իսկ գրանցած արդյունքները՝ բավականին լավ։

«Անցած տարվա կարևոր ձեռքբերումներից է, որ առաջին անգամ ունեցանք Քիմիայից ոսկե մեդալ։ Բացի այդ՝ գիտության փառատոնի ժամանակ, երբ ներկայացրել են տարբեր նախագծեր, այս տարի երկու խումբ՝ մեկը Բրյուսելում, մյուսը՝ ԱՄՆ Դալլասում, մասնակցել է նախագծերի ներկայացման միջազգային մրցույթներ և լավ արդյունքներ են գրանցել»,-եզրափակեց փոխնախարարը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40