Ժիրայր Աղավելյանի «Արմատներ» խորագրով ցուցահանդես՝ Կապանում

12.10.2016 15:28
5169

Հոկտեմբերի 6-ին Կապանի երկրագիտական թանգարանում բացվեց ծագումով վաչագանցի, նկարիչ, ռեժիսոր, կինոդերասան, բանաստեղծ, սցենարիստ եւ երաժիշտ Ժիրայր Աղավելյանի «Արմատներ» խորագրով ցուցահանդեսը:

Ժիրայր Աղավելյանին ողջունելու էին եկել արվեստագետներ, արվեստաբաններ եւ մարդիկ, ովքեր պարզապես սիրում են գնահատել գեղեցիկը: Ողջույնի խոսքում ճանաչված հրապարակախոս, բանաստեղծուհի Հռիփսիմեն զանգեզուրյան, հատկապես վաչագանյան բնության ծնունդը համարեց Ժիրայր Աղավելյանի արվեստը: Գեղանկարիչ Բորիկ Մինասյանը նշեց, որ Ժ.Աղավելյանի արվեստը գեղանկարչության ու լուսանկարչության յուրօրինակ համադրություն է: Ողջունելով հայրենի երկրում ցուցահանդես բացելու նախաձեռնությունը՝ Բ.Մինասյանը նրան մաղթեց կանաչ ճանապարհ արվեստի անսահմանափակ աշխարհում:

Իրեն ֆոտոգեղարվեստի ներկայացուցիչ համարող արվեստագետն այսպես բնութագրեց նախընտրած ուղղությունը. «Ես բերում եմ մի աշխարհ, որտեղ իրականը եւ երեւակայականը մերձենում են գույնի փիլիսոփայությամբ, ներառում յուրովի մտածողության ազատ մի դաշտ, որտեղ հաղորդակցվող ներքին, զգայական էներգիան փոխանցելի է, անգամ չկան նկարների անվանակոչումները: Յուրաքանչյուրը կարող է այդ պատկերին իր անվանումը տալ… Հենքը սերն է, մարդը, տիեզերքը, ճակատագրի բախումները, դրամատիկ վիճակները եւ այն ամենը, ինչը կարող է բացել պատկերացումների գունագեղ մի աշխարհ, որը ե՛ւ կա, ե՛ւ չկա, բայց ուզում է այդ գաղտնարանների բանալին դառնալ ու միջնորդն իր երանգային բազմաշերտությամբ…»:

Մասնագիտությամբ լինելով ռեժիսոր (ավարտել է Լենինգրադի կուլտուրայի ինստիտուտի կինոռեժիսորական բաժինը)՝ որոշեց կինոռեժիսորությունը վերածել ֆոտոռեժիսորության, այսինքն՝ լուսանկարներին դեր տալ, զրուցել նրանց հետ, մի խոսքով՝ բեմադրություն կազմակերպել, ինչը դրական հույզեր, մտածողություն եւ լույս է բերում մարդուն: «Իսկ լույսի ամբողջ իմաստը մարդուն հույս տալն է, ինչը կմղի նրան դեպի նոր հորիզոնների բացահայտում: Առանց հույսի մարդ չի կարող ապրել», - բացատրում է Ժ.Աղավելյանը:

Կապանյան ցուցահանդեսին ներկայացվել է 50-ից ավելի կտավ, որ շատ չնչին մասն է կազմում նրա կտավների (3000-ից ավելի կտավի հեղինակ է): Նկարները շատ արվեստագետների հնարավորություն են տալիս ստեղծագործելու. մեղեդիներ, բանաստեղծություններ, արձակ պատմություններ են հորինվել նրա կտավների տպավորության ներքո, ինչը Ժիրայր Աղավելյանն իր կարեւորագույն ձեռքբերումներից է համարում:

Ցուցադրված գործերում բավականին գեղեցիկ, տպավորիչ ու վառ գույներ էին ներկայացված, իսկ պատկերները՝ կինը, ծառը, թուփը, ձին, թիթեռը… շարքը կարելի է շարունակել, բայց մեկ խոսքով՝ բնությունը: Գույների աշխարհում արվեստագետն առանձնացնում է ստվերի լույսը. «Ստվերի մեջ լույս եմ տեսնում, եւ այդ լուսավորը կերպար է դառնում, դրական զգացողություն պարգեւում դիտողին: Ժամանակին նույնիսկ փորձեր եմ արել գույների միջոցով մարդկանց տրամադրության վրա «անուղղակի» ազդել եւ ստացվել է»:

21 տարի ապրել է ԱՄՆ-ում, բայց իր արվեստի վրա այն չնչին ազդեցություն է ունեցել, փոխարենը՝ մտածելակերպն է փոխվել: «Իմ արվեստի ակունքներում եղել եւ մնում են Վաչագանը, Խուստուփը, բնությունը, մանկությունն այդտեղ է անցել, իսկ մենք բոլորս պետք է գնանք դեպի արմատներ: Եթե մանկությունս այստեղ չանցներ, միգուցե ամեն ինչ այլ կերպ ընթանար…», - նշում է Ժ.Աղավելյանը:

Ի սկզբանե գեղանկարչությամբ զբաղվող արվեստագետը ժամանակի ընթացքում զգացել է նորը ստեղծելու անհրաժեշտություն եւ հիմք դրել ֆոտոգեղանկարչության: Լուսանկարները բնության երեւույթների արտատպությունն են, իսկ նրա ստեղծածն արդեն հույզ է, ապրում, սեփական ձեռագիր բնության արտացոլանքի մեջ: «Ռեժիսորական մասնագիտությունս խթան հանդիսացավ ֆոտոգեղարվեստի, որով սկսել եմ զբաղվել 2009 թվականից, ունեցել բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս», - նշեց արվեստագետը:

Տարբեր մասնագիտություններ ունենալով՝ դժվարանում է կոնկրետ նշել, թե ինչ մասնագետ է, պարզապես ուրախ է, որ կարողացել է համադրել արվեստի մի քանի ճյուղը՝ մեղեդին, գրականությունը, նկարչությունը, եւ այդ համադրությունը տվել է իր հիանալի արդյունքը:

Ժիրայր Աղավելյանը նաեւ գեղարվեստա-վավերագրական ֆիլմերի հեղինակ է, որոնց համար արժանացել է առաջին, երկրորդ կարգի մրցանակների: Գրել է նաեւ բանաստեղծություններ, արձակ գործեր:

«Երազանքս է մշտապես հաղորդակից մնալ ոգին գույներով արթուն պահելու մեծագույն առաքելությանը եւ այն տալ մարդկանց որպես մեղեդու, պոեզիայի փիլիսոփայություն եւ արվեստի ոգեղենիկ, անկանգ ճամփորդություն», - ամփոփեց խոսքը Ժիրայր Աղավելյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08