Անկախության հռչակագրի թեմայով լսումներ խորհրդարանում

17.10.2024 16:10
823

Ազգային ժողովում ընդդիմությունը լսումներ է հրավիրել Անկախության հռչակագրի թեմայով։

Խորհրդարանի դահլիճում են արտախորհրդարանական ուժեր ու գործիչներ, նաև ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովում ընթերցեց հայտարարության որոշման նախագիծը «Հռչակագրի անժամանցելի արդիականության» մասին։

«Հայաստանի Ազգային ժողովն անընդունելի է համարում ՀՀ Անկախության հռակագիրը, դրանում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբուքներն ու համազգային նպատակները նսեմացնելուն ուղղված ցանկացած փորձ, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Դատապարտում է Անկախության հռչակագիրը ստորադասելու, ՀՀ Սահմանդրության հետ արհեստական հակադրումների գործողությունները։
Անկախության մասին հռչակագրով ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները գնահատում է որպես հայ ժողովրդի անվտանգության համակարգի ապահովման անժամանցելի հիմք, որի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպծանր հանցագործություն է»,- նշված է հռչակագրում։

Հայտարարության ընդունման անհրաժեշտությունն, ըստ խմբակցության, բխում է հայ ժողովրդի անվտանգության ու հայոց պետականության ամրապնդման հրամայականից։

Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոխման պահանջ է դրել նաև ՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։

Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Հայաստանի Սահմանադրական դատարանն այս սեպտեմբերի վերջին որոշեց՝ Մայր օրենքի տեքստում որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ չկա։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40