Անկեղծ զրույց ուսուցչուհոււս մասին

28.11.2019 15:56
4824

Հետաքրքրական աշխարհ է դպրոցը: Աշխարհի մեջ` մի ուրիշ աշխարհ: Գիտելիքների աշխարհ, որն ասես նոր բացահայտումների հանրախանութ լինի, որտեղից մենք կարող ենք վերցնել այն,  ինչ անհրաժեշտ է, ընդ որում՝ բոլորովին անվճար:

Միլիոնավոր երեխաներ կրթվում են հենց դպրոցում՝ ուսուցիչների շնորհիվ: Նրանց շնորհիվ դպրոցը դառնում է ուղղակի դպրոց կամ տնից ավելի հարազատ օջախ, որովհետեւ մենք նրանց ավելի հաճախ ենք տեսնում, քան սեփական ծնողներին:

Իսկապես, կարեւոր տեղ ունեն գյուղական, բայց հարազատ դարձած դպրոցս ու նրա բոլոր ուսուցիչներս:

Այստեղ կան ուսուցիչներ, որ սովորել են սովորեցնում: Կան ուսուցիչներ, ովքեր ուղղակի իրենց  պարտքն են կատարում օրենքի եւ մեր առջեւ, շատերը սիրում են իրենց աշխատանքը եւ մեծ նվիրվածությամբ են դասեր տալիս մեզ՝ գիտակցելով այն պատասխանատվության չափը, որ անհրաժեշտ է մեր մեջ լավ մարդ կերտելու համար: Ոմանք լավ մասնագետներ են՝ բարձրագույն կրթությամբ, որոշները մեզ ավելի շատ սեր եւ  ժամանակ են տալիս, քան իրենց սեփական երեխաներին: Ու կան ուսուցիչներ, որ մեզ (ավել) գիտելիքից բացի տալիս են կյանքի դասերից լավագույնները:

Կան ուսուցիչներ ու կա նա՝ այսօրվա իմ հերսուհին կամ ինչպես ես եմ դիմում նրան մտքումս՝ Քիմիայի տիրուհին:

Իրականում յուրօրինակ է (նաեւ) քիմիան: Թվում է՝ մի ամբողջ կյանքն էլ քիչ է այդ առարկան ամբողջովին ընկալելու համար: Գաղտնիքներով լի է այն, ինչպես իր Տիրուհին, ով մի շաբաթ առաջ տվեց լավագույն դասերից  լավագույնը: Երիտասարդ, բայց փորձառու տանտիկինը պատմում էր իր անցած-գնացած կյանքի, ունեցած դժվարությունների ու հաջողությունների մասին՝ տալով մեր ստացած ամենակարեւոր դասերից երեւի թե կարեւորագույնը:

Մինչ այդ ես վստահ էի, որ կարող եմ կանգնել միջանցքում թիկունքով դեպի նա եւ տասնյակ անցորդների միջից տարբերել նրան իր իսկ հպարտ ոտնաձայններից: Այսօր հասկացա, որ դա միակ բանն էր, որ գիտեի մինչ այժմ Քիմիայի տիրուհու մասին: Այդ կեսժամանոց դասը ոչ միայն հաճելի էր, այլեւ հետաքրքիր, որովհետեւ քիմիական արտադրության մասին ես կարող էի իմանալ համացանցից կամ լսել ընկերներիս պատմելը մյուս ժամին կամ ինքս սովորել, իսկ Տիրուհու սեփական փորձի մասին կարող էր պատմել միայն հենց ինքը՝ մեր օրերի գանգրահեր Մարիա Կյուրին: Ու թեեւ նոր նյութ չի հայտնագործել, բայց րոպեների ընթաքում սեփական փորձով բացատրեց՝ դրախտի ճամփան դժոխքով է անցնում: Ես համոզվեցի, որ չկա այնպիսի մեկը, որը հիասթափությանն ականատես չի եղել: Չկա մարդ, որ հուսահատության ափերում եղած չլինի: Չկա մարդ, որ դժվարություններ տեսած չլինի, որովհետեւ վարդն առանց փուշ չի լինում: Նա ընդգծեց, որ իր եռանդով համեմված աշխատասիրությունն էր այն գինը, որ վճարել է ուսման ծարավը հագեցնելու ու Տիրուհու «տիտղոսը» նվաճելու համար:

Չէի ասի, թե սիրում եմ քիմիան, բայց նա հասկացրեց, որ արժե սովորել: Ու թեեւ թողել եմ նյարդային վիրաբույժ դառնալու իմ մեծ ու նվիրական երբեմնի երազանքը, որտեղ կարող էի կիրառել քիմիական ասպարեզի բացահայտումները, բայց վստահ եմ, որ դրանից ստացած գիտելիքները պետք կգան մոտ ապագայում  այսօրվա իմ հերոսուհու պես կայացած կին, լավ մայր,  հոգատար ընկեր ու կյանք տեսած կյանքի ուսուցիչ  լինելու համար:

Իսկ հերոսուհիս Սոնա Դիլանչյանն է։

 

Հասմիկ Բաբալարյան

Խնձորեսկի միջնակարգ դպրոցի

12-րդ դասարանի աշակերտուհի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40