Աննախադեպ հողաթափում Մ-2 ավտոմայրուղու գորիսյան հատվածում

21.11.2016 08:47
2365

Նոյեմբերի 20-ին՝ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, աննախադեպ ծավալի հողաթափում է եղել Մ-2 ավտոմայրուղու (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի պետական սահման) 247,5 կիլոմետրի վրա (Գորիս քաղաքի մերձակայքում գտնվող «Ծակեր» անվանյալ վայրում): Հողային զանգվածի հետ նաեւ խոշոր քարաբեկորներ են թափվել: Դրա հետեւանքով մոտ մեկ ժամ փակվել էր մայրուղին:

Ժամը 7-ի դրությամբ Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերությունը (գործադիր տնօրեն՝ Արթուր Մարտիրոսյան) ձեռնամուխ է եղել ճանապարհից հողային զանգվածը տեղափոխելու աշխատանքներին՝ ներգրավելով երկու մեքենա եւ երեք էքսկավատոր:

Ժամը 9-ին արդեն բաց էր մայրուղին, ինչը հնարավորություն տվեց նախ՝ միակողմանի, իսկ ժամը 12-ին՝ երկկողմանի վերականգնել երթեւեկությունը:

- Հողային զանգվածի եւ քարերի թափումը լեռնային մեր ճանապարհներին հաճախ է տեղի ունենում հատկապես գարնանային ու աշնանային անձրեւների, ձնհալքի ժամանակ, բայց նման ծավալի հողաթափումն աննախադեպ էր, - «Սյունյաց երկրի» լրագրողին ասաց «Ոսմար» ՍՊԸ գործադիր տնօրեն Արթուր Մարտիրոսյանը: - Մոտ 150 խորանարդ մետր հողային զանգված ենք տեղափոխել, իսկ չորս խոշոր քարաբեկոր երթեւեկելի գոտուց հեռացրել ենք՝ հետագայում տեղափոխելու նպատակով, քանի որ դրանք տեղում պայթեցնել չէինք կարող՝ կողքի ժայռերից նոր քարաթափում եւ հողաթափում չհարուցելու համար:

Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ նման իրավիճակները լեռնային մեր ճանապարհներին անխուսափելի են: Պարզապես պետք է պատրաստ լինել արագ արձագանքման:

Ինչ վերաբերում է հիմնահարցի արմատական լուծմանը, ապա դա աներեւակայելի մեծ ծախսեր է պահանջում, քանի որ միայն Սյունիքի մարզում նման ճանապարհները մի քանի տասնյակ կիլոմետրի են հասնում:

Սեփ.լրատվություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40