Արցախում չնայած մենք առերեսվում ենք էթնիկ զտման և նոր ցեղասպանության սպառնալիքի հետ, բայց մենք ունենք պայքարելու կամք. Ռուբեն Վարդանյան

22.04.2023 17:44
882

Ուժեղ ու հաջողակ կարող են լինել միայն նրանք, ովքեր կարողանում են սեփական պատմությունից դասեր քաղելով առաջ գնալ, երախտագիտություն հայտնել դժվար իրավիճակում իրենց օգնության ձեռք մեկնածին ու նույն կերպ վարվել այսօր ծանր վիճակում հայտնված մարդկանց հետ: Հենց այս նպատակով 8 տարի առաջ իմ համախոհ և գաղափարակից ընկերների՝ երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանի ու Նուբար Աֆեյանի հետ միասին հիմնեցինք Aurora Prize: Այսօր հպարտությամբ կարելի է ասել, որ այն արդեն համաշխարհային մարդասիրական շատ կարևոր շարժում է դարձել:

Այն ստեղծվեց հայերիս կողմից՝ հայկական թեմայի շուրջ: Մենք ուզում էինք ցույց տալ աշխարհին, որ կրելով ցեղասպանության ցավը, միաժամանակ կարող ենք երախտապարտ լինել նրանց, ովքեր փրկել ու կյանքը շարունակելու երկրորդ հնարավորություն էին տվել մեր նախնիներին և, ի հիշատակ նրանց ու մեր նախնիների, պարտավոր ենք նույնը անել՝ օգնելով այսօրվա աշխարհում ծանր դժվարությունների միջով անցնող մարդկանց: Այս գաղափարը կարևոր բանաձև ունի իր մեջ. այն մի կողմից մեզ թույլ է տալիս ազատվել ցեղասպանությունից հետո մեզ հետապնդող զոհի բարդույթից, մյուս կողմից մեզ ուժ է տալիս, քանի որ օգնելով ուրիշներին, մենք մեզ ավելի ուժեղ ենք զգում:

Հիմա Արցախում չնայած մենք առերեսվում ենք էթնիկ զտման և նոր ցեղասպանության սպառնալիքի հետ, բայց մենք ունենք պայքարելու կամք, մենք ունենք չհանձնվելու հաստատակամություն և ամեն օր այստեղ մնալով, մեր աշխատանքով ու համառությամբ անհնար ենք դարձնելու մարդկության ու մեր ազգի նկատմամբ նոր հանցագործության իրագործումը:

Շողակաթ ՀԸ / Shoghakat TV հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակ» ծրագրի շրջանակում խոսել եմ Արցախի շուրջ իրավիճակի և Ավրորայի նշանակության մասին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40