Աննախադեպ մարզական տոն Քաջարանում

24.09.2026 11:35
844

Քաջարանում սեպտեմբերի 23-ին բոլոր ճանապարհները քաղաքի մարզահամալիր էին տանում։ Հինգերորդ անգամ անցկացվում էր համայնքապետ Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարը։ Այս անգամ՝ այլ ձևաչափով, քանզի այն միջազգային մրցաշարի կարգավիճակ ունի․ մասնակցում էին 11 երկրի մոտ 330 պատանի ըմբիշներ։ Քաջարան էին ժամանել մարզաշխարհում հայտնի ըմբիշներ, օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, հայտնի այլ մարզիկներ ու մարզիչներ։ Դժվար է հիշել, թե Քաջարանում բարձր կարգի նման մրցաշար երբ է անցկացվել։ Եվ դահլիճի ձևավորումը, և հանդիսականների սրտանց երկրպագելը, և գորգին ըմբիշների ցուցադրած հնարքները դիտարժան էին։

Կեսօրից առաջ երկու մրցագորգերի վրա տրվեց մրցաշարի մեկնարկը, իսկ ժամը 17։00-ին տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողությունը։ Ազգային տարազներով աղջիկները դահլիճ մտան մասնակից երկրների դրոշներով՝ Ռուսաստանի Դաշնություն, Լիտվա, Ուզբեկստան, Ղրղզստան, Հայաստան, Գերմանիա, Հունաստան, Շվեդիա, Քաթար, Իրան, Վրաստան։

Օրհնության կարգ կատարեց Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը։ Ներկաներին ողջունեց Քաջարան քաղաքի պատվավոր քաղաքացի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Մերուժան Աթայանը։ Այնուհետև, տանտիրոջ իրավունքով, պատանի ըմբիշներին և նրանց մարզիչներին հաջողություններ մաղթեց նախկին ըմբշամարտիկ, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։

Նա պատվավոր հյուրերին՝ օլիմպիական չեմպիոն Դավիթ Չակվետաձեին, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանին, Եվրոպայի կրկնակի չեմպիոններ Ռոման Ամոյանին, Կարեն Մնացականյանին, վերջերս Բաքվում հունահռոմեական ոճի  մինչև 17 տարեկանների առաջնությունում աշխարհի չեմպիոն դարձած Ջանես Նազարյանին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին անվանական մրցանակներ հանձնեց։ Հուշանվերներ ստացավ նաև Քաջարանի համայնքապետը։

Պարգևատրումից հետո, երբ համայնքապետ Մանվել Փարամազյանը գնում էր իր տեղը զբաղեցնել, մրցագորգի վրա անակնկալ սալտո կատարեց՝ հավաստելով, որ ինքն էլ նախկինում ըմբշամարտիկ է եղել։

Այնուհետև հանդես եկան պարային խմբեր և երաժիշտ կատարողներ՝ ավելի թեժացնելով տոնական մթնոլորտը։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40