Անօդաչուների իսրայելցի արտադրողը մեղադրվում է Բաքվի հորդորով հայերին ռմբակոծելու մեջ

30.08.2018 16:48
1260

Իսրայելի դատախազությունը օգոստոսի 29-ին մեղադրանք է ներկայացրել անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systemsընկերությանը՝ անօդաչուների ցուցադրման ժամանակ Ադրբեջանի խնդրանքով հայ զինվորներին Արցախում ռմբակոծելու համար:

Իսրայելի արդարադատության նախարարությունը մտադիր է մեղադրանք ներկայացնել ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մատանին, նրա տեղակալ Մեյրա Ռիզմովիչին, զարգացման գծով տնօրեն Հաիմ Հիվաշարին և այլ աշխատակիցների, գրում է The Times of Israel-ը:

Չնայած ընկերությունը հրաժարվում է նշել թե ով է «մեծ պատվիրատուն», պարզ է, որ խոսքն Ադրբեջանի մասին է: Զենքի վաճառքը կասեցնելու մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ընկերությունն Ադրբեջանի հարցումով փորձարկել է Orbiter 1K տիպի անօդաչու սարքերը Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի ուղղությամբ:

Նշվում է, որ ընկերության պաշտոնյաները 20 մլն դոլարի պայմանագիր էին կնքել Ադրբեջանի հետ, սակայն Ադրբեջանի պաշտոնատար անձինք խնդրել էին ընկերությանը ցուցադրել Orbiter 1K դրոնի կարողությունները՝ օգտագործելով հայ զինվորների դեմ:

Ըստ ԶԼՄ-ների, իսրայելյան ընկերության 2 աշխատակից հրաժարվել է դա անել, սակայն, այնուամենայնիվ, ընկերության 2 բարձրաստիճան ներկայացուցիչ համաձայնել է գրոհ իրականցնել:

Ըստ գեներալ Արմեն Գյոզալյանի, 2016-ի հուլիսի 7-ին նման փորձարկման արդյունքում 2 հայ զինվոր է վիրավորվել:

Քննությունը ընկերության դեմ սկսվել է 2017-ի սեպտեմբերին:

2017-ի օգոստոսին իսրայելյան ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ ընկերության աշխատակիցներն ադրբեջանցի զինվորականների խնդրանքով մասնակցել են Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերին հասցված հարվածին: Նշվում էր, թե գրոհի տեսանյութը մտադիր էր ցուցադրել ադրբեջանական հեռուստատեսությունը, սակայն, քանի որ օպերատորները հրաժարվել են դրանից, դա արել են ընկերության մենեջերները, որոնք բավարար փորձ չունեին: ԼՂՀ զինծառայողներից ոչ ոք չէր զոհվել:

panarmenian.net

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40