«Անտերության մեջ ենք, մենք ենք իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրում»․ գիշերը Ադրբեջանն ավելի ինտենսիվ է կրակել

17.04.2025 10:52
1280

Սյունիքի Խնածախում այս գիշեր էլ անհանգիստ է եղել։ Ադրբեջանցիները կրակել են, վերջին մեկ շաբաթվա համեմատ՝ ավելի ինտենսիվ։

Խնածախի բնակիչը MediaHub-ին պատմեց, որ կրակելու ժամերը չեն փոխվել, մեկնարկը տրվում է երեկոյան ժամը 22:00-ից, շարունակվում մինչև լուսաբաց։

«Ուղղակի եթե նախորդ օրերին մեկումեջ ընդմիջում էին տալիս, այս գիշեր սովորականից ավելի շատ են կրակել։ Չգիտենք արդեն ինչ անենք։ Ճիշտ է, ցերեկը հանգիստ է, բայց ձեռքներս չի գնում մի բան անենք։ Անորոշություն է»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղում լսել են, որ սահմանի երկայնքով կուտակումներ կան։ Սակայն հայկական զինված ուժերը զսպվածություն են ցուցաբերում և պատասխան կրակ չեն բացում, որ սահմանին հրադադարի խախտումները չվերածեն տեղային մարտերի։

«Իրենց նպատակը հենց դա է։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններն էլ դրա մասին է։ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ մի անգամ կրակենք՝ իրենք կհարձակվեն, հետո կարդարանան,, ասելով թե պաշտպանվում ենք»,- ասում է խնածախցի մեր զրուցակիցը` նշելով, որ գյուղում արդեն իինքնուրույն են վերլուծում իրենց շուրջ ծավալվող իրադարձությունները։

«Անտերության մեջ ենք, մենք ենք իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրում»։ 

Իրավիճակով պայմանավորված սահմանամերձ բնակավայրերից նաև հեռացողներ կան։ Գնում են ընտանիքներով։ Մեր զրուցակիցն ասում է, որ գնացողներին Խնածախում չեն մեղադրում. կյանքը թշնամու նշանառության տակ դժվար է։

«Դատարկ տներ շատ կան։ Ովքեր վտանգ չեն տեսնում Խնածախում՝ կարող են գալ ու մեզ հետ «հանգիստ» ապրել»,- այսպես է պատասխանում մեր զրուցակիցը իշխանամերձ թևի այն հայտարարություններին, որ ադրբեջանցիներն օդ են կրակում և/կամ չեն թիրախավորում խաղաղ բնակչությանը։

mediahub.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21