Անցկացվել է զորավարժություն մարտական հրաձգությամբ

01.11.2019 17:21
1390

4-րդ զորամիավորման զորամասերից մեկի ներգրավմամբ հոկտեմբերի 29-ից 31-ը անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն՝ գումարտակի կազմով: Զորավարժությանը հետևել է ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը:

Ըստ զորավարժության սցենարի՝ գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, բարելավել առաջավոր դիրքերը և կազմակերպել պահպանություն մինչև հիմնական ուժերի մոտենալը։

Զորավարժության նպատակն էր ցուցադրել և ուսուցանել մարտական գործողությունների վարման առավել նպատակահարմար եղանակները, զարգացնել անձնակազմի գործողությունները, բարոյահոգեբանական ու ֆիզիկական հատկանիշները մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում։

Զորավարժության ավարտին զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Բուդաղյանը շնորհակալություն է հայտնել զորավարժության մասնակիցներին,  խրախուսել առավել աչքի ընկած զինծառայողներին:

 

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40