Անցկացվեց վերջին՝ չորրորդ հանրային լսումը (քննարկումը)

28.11.2016 17:44
2350

Նոյեմբերի 28-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում տեղի ունեցավ հանրային լսում, որ վերաբերում էր «Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխությամբ (ներառյալ՝ արդյունահանման ծավալների փոփոխություն, ընդերքի տեղամասի ընդլայնում, թույլտվության ժամկետի երկարաձգում») նախատեսվող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը եւ փորձաքննական գործընթացին: Սա թվով չորրորդ՝ վերջին լսումն էր, որին մասնակցում էին «ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Կարինե Մովսիսյանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը կազմած «Ակունք ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, ազդակիր ինը համայնքի ղեկավարներ, կոմբինատի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կարինե Մովսիսյանը նշեց, որ այս քննարկման ընթացքում ակնկալվում են շահագրգիռ կազմակերպություններից, հանրությունից ստանալ առաջարկություններ, դիտողություններ, որոնք հաշվի կառնվեն փորձագիտական կենտրոնի կողմից տրամադրվող փորձագիտական եզրակացություններում:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, ողջունելով քննարկման մասնակիցներին, նկատեց, որ դա մի հնարավորություն է ազդակիր համայնքների ներկայացուցիչների հետ շփումն ավելի արդյունավետ ձեւավորելու համար, դա նաեւ հնարավորություն է ներկայացնելու կոմբինատի ռազմավարական զարգացման ուղղությունը, եւ ինչը ոչ պակաս կարեւոր է, թե ինչ հարցեր են հետաքրքրում հանրությանն ու ազդակիր համայնքների ղեկավարներին:

Հովհաննես Նիկողոսյանի փոխանցմամբ՝ մինչեւ նախագծի աշխատանքները սկսելը՝ կատարվել են մի շարք ուսումնասիրություններ՝ ռեգիոնալ երկրաբանական, հիդրոերկրաբանական: Հողի նմուշառում է արվել հարստացուցիչ ֆաբրիկայի, լցակույտերի, պոչամբարի տարածքներից, կատարվել է հողերի անալիզ, իրականացվել են կենդանական ու բուսական աշխարհի ուսումնասիրություններ կոմբինատի հարակից տարածքներից:

Ընդհանուր առմամբ բաց հանքի արտադրության ընդլայնումն արվելու է բաց հանքի խորության հաշվին՝ տարեկան 15 մետր, լեռնային հանքի մակերեսը կավելանա 50 հեկտարով: Ընդհանուր առմամբ հաստատված է 2 մլրդ 244 մլն տոննա հանքաքար, որից քննարկման առարկա նախագծով նախատեսվում է արդյունահանել 547 մլն 875 հազար տոննա հանքաքար: Տարեկան 22 մլն արդյունահանման դեպքում կոմբինատը կգործի եւս 25 տարի ու 1 մլրդ 656 տոննա հանքաքար կմնա ընդերքում: Ինչ վերաբերում է Արծվանիկի պոչամբարին, որտեղ կուտակված են 212 մլն խորանարդ մետր պոչեր, դրա տարողունակությունը 325 մլն խորանարդ մետր է, եւ դեռեւս տասը տարի կծառայի նպատակին: Բանախոսը նշեց, որ դրանից հետո կամ խնդիր կդրվի բարձրացնել պոչամբարի պատնեշը, կամ նոր պոչամբար ստեղծելու անհրաժեշտություն կառաջանա:

Կոմբինատի արտադրության ընդլայնումը շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կմեծացնի մոտ 1,5 անգամ, սակայն կմնա պահանջվող նորմերի սահմաններում: Այդ առումով արդեն իսկ աշխատանքներ են տարվում. մասնավորապես, տեղադրվել են նոր աղացներ, ինչը կրճատել է փոշու արտանետման ծավալները:

Պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման ծավալների ընդլայնմանը զուգահեռ կակտիվանա ընկերության սոցիալական քաղաքականությունը, ինչի վերաբերյալ խոսք ասաց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ վարչական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանը:

Բնապահպանությամբ մտահոգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հարցադրումները ներկայացրին օրվա բանախոսներին:

- Ինձ թվում է, որ մեր այսօրվա քննարկումը չի եզրափակելու շփումներն ազդակիր համայնքների ղեկավարների հետ, - միջոցառման ավարտին ասաց Մհեր Պոլոսկովը, - համոզված եմ, որ նկատել եք, թե կոմբինատի գործունեության մեջ դրական դինամիկա կա, որ այսուհետ շարունակվելու է:

Գլխավոր տնօրենը նաեւ հավելեց, որ պարտադիր չէ, որ կոմբինատի հետ շփումները լինեն հանրային լսումների տեսքով, կոմբինատի տնօրենությունը կձգտի կազմակերպել հանդիպումներ, ձեւավորել աշխատանքային խմբեր, որ ձեռնարկության աշխատանքն ավելի տեսանելի լինի:

Հանրային լսումը վարող Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը վերջում շնորհակալություն հայտնեց կոմբինատի ղեկավարությանը՝ եզրափակիչ լսումը պատշաճ կազմակերպելու համար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15