Անցնող 2 տարում պետական հաստատություններում առանց աշխատելու վարձատրման ենթակա 543 անձ է հայտնաբերվել

12.12.2019 16:30
1161

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ընդհանուր առմամբ ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների և դրանցում ներգրավված անձանց շրջանակի բացահայտմանն ուղղված միջոցառումները:  Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում կատարված վերլուծությամբ փաստվել է, որ 2018թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական կառավարման և ՏԻՄ մարմիններում, նրանց ենթակա կամ մասնակցությամբ կազմակերպություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների, այդ թվում նաև դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից հարուցվել է 254 քրեական գործ: Դրանցից 129-ը, կամ մոտ 51 տոկոսը վերաբերել են կրթական, հիմնականում հանրակրթական հաստատություններում գրանցված աշխատողներին:
Քննված քրեական այդ գործերից 51-ի վարույթը կարճվել է ոչ արդարացման հիմքով, որից 35-ը վերաբերվել են կրթական հաստատություններին։ 43 անձի վերաբերյալ 29 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 13 անձի վերաբերյալ 11 գործ առնչվել է կրթական հաստատություններին։

Ուսումնասիրությունը փաստում է, որ սխեմատիկ կոռուպցիան հիմնականում արտահայտվել է նրանում, որ որպես կանոն, հաստատությունների տեխնիկական, օժանդակող գործառույթներով օժտված հաստիքներում ամբողջ կամ կես դրույքներով նշանակվում են տարբեր, այդ թվում նաև տվյալ կազմակերպությունների ղեկավարների հետ փոխկապակցված կամ ընկերական, բարեկամական այլ հարաբերությունների մեջ գտնվող անձինք: Վերջիններս փաստացի տևականորեն կամ չեն հաճախում աշխատանքի, կամ չեն կատարում իրենց վերապահված աշխատանքային պարտականությունները: Քիչ չեն դեպքերը, երբ աշխատանքի են ընդունվում անձինք, որոնց շատ կարճ ժամանակ անց, ընդ որում՝ այդ ընթացքւոմ աշխատանքի չներկայանալու պայմաններում, տրամադրվում է նախածննդյան և հետծննդյան արձակուրդ: Ապա այդ մարմինների, հաստատությունների ղեկավարների կողմից, համապատասխան գործառույթներով օժտված աշխատակիցների օժանդակությամբ, աշխատաժամանակի տեղեկագրերում պաշտոնեական կեղծիքի կատարմամբ մտցվում են նրանց կողմից այդ ընթացքում կանոնավոր աշխատանքի ներկայացած լինելու և իրենց աշխատանքային պարտականությունները կատարած լինելու մասին կեղծ տվյալներ, որոնց հիման վրա նրանց անվամբ հաշվարկվում և դուրս են գրվում աշխատավարձի կամ այլ վճարումների գումարներ, որոնք հափշտակվում են վատնման կամ յուրացման եղանակով:

Մասնավորապես, հարուցված նշված 254 քրեական գործերով պարզվել են  գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած 543 անձինք: Նրանցից 222-ը կամ 41 տոկոսը, հանդիսացել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներ:

 

Քրեական գործերով հանցագործությամբ պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է մոտ 1.390.329.391 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 1.035.253.643 ՀՀ դրամ, իսկ համայնքներինը՝ 355.075.748  ՀՀ դրամ։

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 415.555.554 ՀՀ դրամը, իսկ համայնքներին պատճառված վնասից՝ 93.233.387  ՀՀ դրամը։  Ընդ որում՝ ընդհանուր վնասից 356 մլն դրամը եղել է կրթական հաստատություններում գրանցված աշխատողների մասով, որից վերականգնվել է 101.4մլն ՀՀ դրամը։

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազության գործառույթների շրջանակներում ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների աշխատանքները՝ հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ վերոնշյալ հաստատությունների հաստիքացուցակների և իրական աշխատակիցների համապատասխանությունը պարզելու,  խնդիրների առկայության դեպքում դրանց և վերաբերելի այլ փաստաթղթերում հնարավոր կեղծիքների առկայությունը ստուգելու, առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների դեպքում պատասխանատուների շրջանակը բացահայտելու, քրեադատավարական ընթացակարգեր ապահովելու նպատակով: Հանձնարարվել է նաև լայնորեն կիրառել այս բնույթի հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերացմանը միտված դատախազական ներգործության միջոցներ:

Նախանշված ուղղություններով արդյունքների ապահովման միջոցով  ՀՀ դատախազությունը շարունակելու է արմատացած և համատարած բնույթ ստացած վերոնշյալ արատավոր պրակտիկան, կոռուպցիոն մեխանիզմները վերացնելու հարցում դրսևորվող  հետևողականությունը:    

 armenpress.am

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46