Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը. այն Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:
Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնի անվանումը՝ Խաչվերաց:
Հայ Եկեղեցու ծիսակարգի համաձայն՝ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի բոլոր եկեղեցիներում մատուցվում է Մեռելոց հիշատակի Սուրբ Պատարագ:
news.am