Անցյալում են մնալու Մատաղիս և Թալիշ գնալու դժվարությունները. Ճանապարհը նորոգվում է

25.07.2019 17:04
1155

Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս տանող ճանապարհահատվածում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից: Ճանապարհահատվածի երկարությունը 10,7 կմ է:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով` առաջին հատվածում ավարտվել են հողային աշխատանքները և արդեն մոտ ժամանակներս կսկսվի ասֆալտապատումը: Երկրորդ հատվածում ընդհանուր ճանապարհահատվածից արդեն ասֆալտապատվել է 2,4 կմ:

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Ճանապարհաշինական ծրագիրը թույլ կտա սահմանամերձ բնակավայրեր հասնել ավելի արագ:

«Անցյալում են մնալու Մատաղիս և Թալիշ տանող ճանապարհային դժվարությունները: Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս տանող ճանապարհահատվածում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ:  Նոր ճանապարհից լիարժեք օգտվելու հնարավորություն կընձեռվի մինչև տարեվերջ»,- նշել է Մարտիրոսյանը:

Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարվա վերջ: Ասֆալտապատումն ավարտելուց հետո կահավորման աշխատանքներ են իրականացվելու: Տարածքում աշխատող «Վիրաժ» ԱԿ և «Քարավան» ՍՊ ընկերությունները կիրականացնեն նաևնշագծման, ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40