Անվճար նախապատրաստական դասընթացներ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

16.06.2026 12:04
2068

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական hամալսարանի Կապանի մասնաճյուղը Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ 2028 թվականի դիմորդների համար ԲՈՒՀ-ի ընդունելության ծրագրով կազմակերպում է երկամյա (2026-2027 և 2027-2028 ուստարիներ) անվճար նախապատրաստական դասընթացներ՝ «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից:

Դասընթացներին կարող են մասնակցել ավագ և միջնակարգ  դպրոցների 11-րդ դասարանի սովորողները, ովքեր դպրոցն ավարտելուց հետո, որպես դիմորդներ, կդիմեն ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ հանքարդյունաբերության մասնագիտություններով (այդ մասնագիտություններով մասնաճյուղին տարեկան հատկացվում են մեծ քանակությամբ անվճար տեղեր):

Ընդունելության նախապատրաստական դասընթացները կանցկացնեն գիտական աստիճան և կոչում ունեցող բարձրակարգ մասնագետներն ու բարձր որակավորում ունեցող ուսուցիչները:

Դիմումներն ընդունվում են երկու փուլով (աշխատանքային օրերին, ժամը 10։00-16։00).

Առաջին փուլ՝  2026  թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ:
Երկրորդ փուլ՝ 2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև  օգոստոսի 31-ը ներառյալ:


Հասցե՝ ք. Կապան,  Բաղաբերդ 28,

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ

Հեռ.       094993531, 094991077

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36