Անվտանգության խորհուրդն ադեկվատ է գնահատում ՀՀ անվտանգային իրավիճակը. Փաշինյան

17.09.2019 12:49
1318

Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի հետ կապված իրադարձություններն ու զարգացումները տեղի են ունենում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կանխատեսումների ու գնահատականների շրջանակում:Այս մասին սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ԱԱԽ նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ իրադարձությունները և զարգացումները տեղի են ունենում մեր կանխատեսումների ու գնահատականների շրջանակում, ինչը նշանակում է, որ մենք, ըստ էության, ադեկվատ ենք գնահատում անվտանգային իրավիճակը, միջավայրի զարգացումը, և, ինչը նաև իր հերթին նշանակում է, որ մեր նախապատրաստություններն ու աշխատանքները` կապված Հայաստանի անվտանգային իրավիճակի բարելավման և պետական կառույցների աշխատանքի հետ, համարժեք են տեղի ունեցող իրադարձություններին, ինչը շատ կարևոր է»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն արձանագրեց, որ Անվտանգության խորհրդի գործունեության շատ կոնկրետ օրակարգ է ձևավորվել:

«Այդ օրակարգով շարժվում ենք առաջ, և այսօրվա մեր քննարկման հարցերի շարքն էլ տեղավորվում է այդ օրակարգի շրջանակում, և մենք կոնկրետ արդյունքներ ենք արձանագրում մեր կողմից, անվտանգության խորհրդի կողմից նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ, և պետք է ամփոփենք այսօրվա վիճակով մեր ունեցած արդյունքները, և նախանշենք առաջիկա մեր անելիքները»,- ասաց վարչապետը:

armenpress.am


 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10