Անվտանգության տեսանկյունից չպետք է հույսեր կապել ՀԱՊԿ-ի հետ, բայց պետք է մնալ․ Ռոբերտ Քոչարյան

17.02.2022 14:41
3574

ՀԱՊԿ-ի բոլոր երկրները, բացի Ռուասատանից, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի ջերմ հարաբերություններ՝ բոլոր ոլորտներում։ Ավելին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մաս են կազմում մեկ այլ կազմակերպության։ Անձնական շփումների մակարդակով նաև այդ պետությունների առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ, հետևաբար, մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել մեր վրա այդ հարձակմանը, կլիներ միամտություն։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է Փաստինֆոն։

«Ուղղակի դա բացառվում է։ Խոսքը նրա մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում։ Լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում է և աշխատեց՝ Ղազախստանի պարագայում։ Սա փաստ է և մենք ուղղակի պետք է այս փաստի հետ հաշվի նստենք»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ պետք է մնալ ՀԱՊԿ-ի կազմում, որովհետև չկա այլ կառույց, որը կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին և այդ կազմակերպության շրջանակներում կան բազմաթիվ պայմանագրեր, որոնց շրջանակներում մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ռազմատեխնիկական ոլորտում՝ ինչ-որ չափով կարգավորվում է։

«Կրկնում եմ՝ մնալ, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել։ Բացի հայտարարություններից ոչինչ չի լինելու»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40