Անվտանգությունը՝ առաջնահերթություն. Լիդիան Արմենիայի մասնագետները վերապատրաստվել են TapRooT

25.06.2026 16:17
388

Հանքարդյունաբերության ոլորտում նույնիսկ աննշան թվացող միջադեպը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մարդկանց առողջության, շրջակա միջավայրի և արտադրական գործընթացների համար։ Այդ պատճառով անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումը պահանջում է ոչ միայն խիստ չափորոշիչներ, այլև՝ շարունակական կրթություն և մասնագիտական զարգացում։

Իր աշխատակիցների, տեղական համայնքների և մյուս շահագրգիռ կողմերի հանդեպ ստանձնած պատասխանատվության շրջանակում Լիդիան Արմենիան շարունակում է ներդրումներ կատարել մարդկային կապիտալի զարգացման մեջ՝ ընդլայնելով աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները, որոնք նպաստում են հնարավոր ռիսկերի կանխարգելմանը և արդյունավետ կառավարմանը։

Հենց այդ նպատակով ընկերության ղեկավար կազմի մի շարք ներկայացուցիչներ մասնակցել են TapRooT®️ արմատական պատճառների վերլուծության (Root Cause Analysis) միջազգային մեթոդաբանությանը նվիրված մասնագիտական վերապատրաստման դասընթացին։ TapRooT®️-ը միջադեպերի հետաքննության և կանխարգելման աշխարհում լայնորեն կիրառվող առաջատար մեթոդաբանություններից է, որը հնարավորություն է ընձեռում բացահայտել ոչ միայն տեղի ունեցածի անմիջական պատճառները, այլև խորքային գործոնները, որոնք կարող են հանգեցնել նման իրավիճակների առաջացմանը։

Մեթոդաբանությունը նաև օգնում է մշակել արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ՝ բացառելով միջադեպերի կրկնությունը։

Պատասխանատուների համոզմամբ՝ վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքներն ու գործնական հմտությունները կնպաստեն Ամուլսարի ծրագրում անվտանգության մշակույթի հետագա ամրապնդմանը, ռիսկերի նվազեցմանը և գործառնական գործընթացների շարունակական կատարելագործմանը։

Դասընթացը վարել է միջազգային ճանաչում ունեցող փորձագետ Թոմ Դի Ջակոմոն, որն ունի ավելի քան 40 տարվա մասնագիտական փորձ նավթագազային և էներգետիկ ոլորտներում։ Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է համաշխարհային խոշոր ընկերություններում, այդ թվում՝ ExxonMobil-ում, Texaco-ում և Saudi Aramco-ում։ Վերջին 17 տարիներին նա մասնագիտացած է TapRooT®️ մեթոդաբանության ուսուցման և կիրառման ոլորտում՝ համագործակցելով տարբեր երկրների խոշոր արդյունաբերական կազմակերպությունների հետ։

Լիդիան Արմենիայում համոզված են, որ անվտանգության բարձր մշակույթը ձևավորվում է գիտելիքի, պատասխանատվության և շարունակական զարգացման համադրությամբ, իսկ նման նախաձեռնությունները կարևոր ներդրում են անվտանգ և արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորման գործում։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25