Ապագայի միջավայր՝ ձևավորվող գործընկերությամբ և պատասխանատու կրթությամբ

19.12.2025 19:42
636

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «GeoLab. ապագայի միջավայր» միջոցառմանը:

Պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նման ձևաչափի միջոցառումները կարևոր են, քանի որ ստեղծում են իրական կապ՝ լսարանի, լաբորատորիայի և արտադրական միջավայրի միջև՝ ձևավորելով կիրառելի գիտելիք և պահանջված մասնագիտական հմտություններ։

ԵՊՀ ռեկտոր պարոն Հովհաննիսյանի ուղեկցությամբ և ֆակուլտետի ներկայացուցիչների հետ նախարարը շրջայց է իրականացրել Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում։ Նախարարը ծանոթացել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի և ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի համագործակցության շրջանակում կահավորված լսարաններին և ստեղծված ուսումնագիտական հնարավորություններին։

Այնուհետև նախարար Մաթևոսյանը մասնակցել է միջոցառման հիմնական մասին և հանդես եկել ելույթով։ Ելույթում նա ընդգծեց, որ բնապահպանական և ընդհանրապես բնական ռեսուրսների կառավարման ոլորտներն այսօր պահանջում են նոր որակ՝ ժամանակակից գիտական մոտեցումներով, տեխնոլոգիական մտածողությամբ և պատասխանատու մասնագիտական մշակույթով։

«Հանքարդյունաբերության ոլորտը մի կողմից տնտեսության կարևոր հենասյուն է, մյուս կողմից՝ բնապահպանական ռիսկերի կառավարման բարձր պահանջ ունեցող ոլորտ։ Այստեղ հաջողությունը չափվում է ոչ միայն արտադրական ցուցանիշներով, այլ նաև՝ ազդեցությունների գնահատման որակով, կանխարգելման ու պատասխանատվության մեխանիզմներով։ Նրա խոսքով՝ հենց այստեղ է, որ համալսարան–արդյունաբերություն համագործակցությունը դառնում է իրական առաջընթացի շարժիչ»,-նշել է նախարարը։

Նախարարը նշել է, որ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք ոչ միայն տեսականորեն պատրաստված են, այլ նաև հասկանում են դաշտային աշխատանքի, տվյալների վերլուծության, ռիսկերի գնահատման և կայուն լուծումների մշակման արժեքը։

Նախարարը կարևորել է այն մոտեցումը, երբ մասնավոր ընկերությունը բացում է իր պրակտիկ օրակարգը գիտական համայնքի համար՝ թույլ տալով, որ ուսումն ու հետազոտությունը մոտ լինեն իրական խնդիրներին։ Այդ դեպքում արդյունքը դառնում է երկկողմ շահավետ․ համալսարանը կրթում է շուկային պատրաստ, մտածող մասնագետ, իսկ ընկերությունը ստանում է ուժեղ գիտական հենարան՝ ավելի ճշգրիտ չափումների, ավելի հիմնավորված գնահատումների և ավելի արդյունավետ բնապահպանական կառավարման համար։

Նախարարն ընդգծել է, որ նման համագործակցություններն օգնում են կրթական ծրագրերը կապել իրական պահանջարկի հետ, բարձրացնել կրթության որակը և հարստացնել այն փորձով, իսկ երիտասարդներին տալիս են վստահություն՝ ընտրած ուղին շարունակելու և ոլորտում իրենց տեղը գտնելու համար։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՊՀ ղեկավարությանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ներկայացուցիչներին և Կապանի ԼՀԿ գործընկերներին՝ հետևողական աշխատանքի, նախաձեռնողականության և կրթությանը տրվող կարևորության համար։

Նա վստահություն է հայտնել, որ «GeoLab. ապագայի միջավայր»-ի շուրջ ձևավորված հարթակը շարունակելու է զարգանալ՝ նոր ծրագրերով, նոր գաղափարներով և նոր արդյունքներով, որոնք կծառայեն թե՛ մասնագիտական համայնքի կայացմանը, թե՛ երկրի կայուն զարգացման նպատակներին։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40