Հայաստանը մոտակա ամիսներին կստանա ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ

21.05.2018 10:59
1281

 ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերը մոտակա ամիսներին կստանան ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ)։ Այս մասին հայտարարել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Զինուժ» հաղորդաշարի եթերում՝ հղում անելով ՀՀ պաշտպանության աղբյուրները։

«Մի քանի ամիս հետո հակաօդային միջոցների շրջանում իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրները»,- ասել է հաղորդավարը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ համակարգերի մարտական հնարավորությունները ներկայացրել է հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ Արթուր Պողոսյանը։ ««Տոռ» համակարգը գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմում, նույնիսկ առանց անձնակազմի մասնակցության պայքարել ցանկացած սպեկտրի օդային հարձակումների, այդ թվում՝ գերճշգրիտ հրթիռների դեմ»,- հաղորդման եթերում պատմել է Արթուր Պողոսյանը։

Ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրը մշակվել է օդից հարվածներից զորքերի եւ քաղաքացիական օբյեկտների մարտավարական պաշտպանության ապահովման համար։ ԶՀՀ-ն ի զորու է պայքարել հակառակորդի հրթիռների տարբեր տիպերի, անօդաչու թռչող սարքերի. ավիացիոն ռումբերի, ինքնաթիռների եւ ուղղաթիռների դեմ։

Մայիսի 18-ին Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զինված ուժերի զարգացումը հանրապետության ղեկավարության գերակայությունն է։ Ընդ որում, վարչապետի խոսքով, պաշտպանության ոլորտում Հայաստանի գլխավոր գործընկեր շարունակում է մնալ Ռուսաստանը։  

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40