Գուսան Աշոտի արվեստի երկրպագուների համար

15.06.2023 12:27
926

Տաս տարի առաջ  երևանաբնակ և մոսկվայաբնակ մի խումբ սյունիքցիների օգնությամբ և օժանդակությամբ ստեղծվել և համացանցում տեղակայվել է Գուսան Աշոտի պաշտոնական կայքը՝ gusanashot.com

Այն միակ ձայնադարանն է, որտեղ հավաքված է Մեծ Գուսանի կողմից ստեղծված և անցած 90 տարիների ընթացքում գործիքավորված ու կատարված երգերի բոլոր պրոֆեսիոնալ կատարումները, երաժշտական ֆոնդերում և  ինտերնետ պորտալներում պահպանված աուդիո, վիդեո ձայնագրությունները: Կատարումը ներկայացնող էջում տեղադրված են տվյալ երգի նոտաները, տեքստը, կատարող երգչի կամ համույթի լուսանկարը: Ձևավորման համար ընտրվել են նշանավոր նկարիչների թեմատիկ կտավներ և լուսանկարներ: Նախկինում կատարված, բայց չպահպանված մի քանի երգեր վերականգնվել են այդ նպատակով Գորիսում կազմավորած ինքնագործ համույթի ուժերով: Կայքում գլխավոր լրատվությունը ներկայացված է երեք լեզուներով: Տեղադրված են Գուսանի ստեղծագործական ուղու, գործունեության հետ առնչվող մեզ հայտնի տեսագրությունները, ձայնագրությունները, հոդվածները, լուսանկարները, նշանավոր մարդկանց ասույթները, արխիվային նյութերից քաղված նոր հրապարակումներ: Կայքի էլեկտրոնային ծրագրավորումն իրականացվել է Մոսկվայում՝ բարձրակարգ մասնագետների կողմից: Արվեստագետի գեղարվեստական ժառանգության ընդգրկմամբ,  գործառական հնարավորություններով և ամբողջականությամբ նման կայքեր քիչ կան նաև ռուսական իրականության մեջ:

Գլխավոր էջի հաշվիչը մեզ հուշում է, որ անցած 10 տարում կայքն ունեցել է ավելի քան 51.000 այցելու, ովքեր դիտել ու լսել են շուրջ 270.000 կատարում:

 Արդեն մեկ տարուց ավելի է, որ լուրջ դժվարություններ են առաջացել կայքի ամբողջական պահպանման գործում: Համակարգչային «Adobe flash» ծրագիրը, որով կատարվում է երգերի վերարտադրությունը, դադարեցրել է իր գործունեությունը, որի հետևանքով կայքի 100-ից ավել կատարումներ լռվել, հայտնվել են «ծուղակում»: Ստուդիան, որտեղ ստեղծվել, և որի հարթակի վրա մինչև վերջերս պահվում էր կայքը, հրաժարվեց օգտակար լինել, քանի որ փոխել էր գործունեության ուղղությունը: Ցայտնոտի ու որոնումների մեջ էինք, ցանկալի արդյունք չկար: Խնդրին ծանոթացող ծրագրավորողները առաջարկում էին մի կողմ դնել եղածը, ստեղծել նոր կայք՝ նոր հիմունքներով… Արդեն հաշտվում էինք նաև կայքը փակելու մտքի հետ:

Շատ պատահական մեզ օգնության հասավ Մոսկվայի կապի և ինֆորմացիայի տեխնիկական համալսարանի ուսանող Տիգրանը՝ իր ռուս ընկերոջ՝ Մաքսիմի հետ:  Հաշված օրերի ընթացքում նրանք նոր ծրագրերով ամբողջությամբ վերականգնեցին լռված երգերը, վերափոխեցին որոշ գործընթացներ, ավելացրին մի քանի նոր կատարումներ… Եվ այսօր արդեն կայքն աշխատում է ողջ հնարավորություններով…

Այցելեք և վայելեք Մեծ Աշուղ-Գուսան Աշոտի փառահեղ երգերի լավագույն կատարումները և ձեր շրջապատում հնարավորինս տարածեք կայքը. gusanashot.com

          Գագիկ Հայրումյան

                                                                     gusanashot.com կայքի հեղինակ և խմբագիր

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40