Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերվածը ապօրինի չէ. Սամվել Նիկոյան

17.11.2018 17:57
1252

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ քարոզչություն իրականացվեց ու հանրությանը տրամադրեցին նրա դեմ: Երկրապահ կամավորականները պետք է կամք ունենային հագնելու իրենց համազգեստները և ասելու՝ Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերվածը զինվորի բաժին է, բա մենք զինվոր չե՞նք:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:

«Մանվել Գրիգորյանի դեմ միակ մեղադրանքն այն է, որ նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ (բացի այդ, Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված նաև ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի հատկանիշներով, խմբ.):Մնացածը ինչ կա, գտել են, ցույց են տվել, քարոզչության նյութ դարձրին էմոցիոնալ իրավիճակում, հանրությանը նրա դեմ տրամադրեցին, բայց,  իմ տեղեկություններով, փաստարկված է, դա տրված է «Երկրապահին» հատուկ գրությամբ՝  ՊՆ-ի անունից և այլն, և որևէ ապօրինի բան չկա»,-ասաց Սամվել Նիկոյանը:

Նրա խոսքով՝ շատ անհասկանալի կլիներ, եթե Մանվել Գրիգորյանի կամ «Երկրապահի» պահեստում ջութակ պահեին կամ նոտաներ:

«Ես կուզեի, որ երկրապահներն իրենց մեջ կամք գտնեին, ասեին՝ դա զինվորի բաժին է, բա մենք զինվոր չե՞նք, ապրիլի 1-ին «Երկրապահը» 2500 հոգով արդեն խրամատում է եղել, բա ինչո՞վ են սնվել: Աստված ոչ անի, վաղը մյուս օրը կրկին պատերազմ լինի, նրանք էլի գնալու են իրենց պարագաներն ունենան, հագուստը, սնունդը, նրանք պարբերաբար գնում են ճամբարներ և այլն: Բա «Երկրապահն» իր պահեստում դա պետք է  ունենա»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են միայն Մանվել Գրիգորյանին պահում կալանքի տակ, Սամվել Նիկոյանն ասաց, որ եթե որևէ մեկը կարծում է, թե հարձակումը Մանվել Գրիգորյանի հանդեպ ուղղակի նրա անձի դեմ էր ուղղված, ապա սխալվում է. «Դա Արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված։ Գտնում են հերոսամարտի խորհրդանիշներից մեկին, հակաքարոզչություն անում, չարի կերպար ստեղծում և ոչնչացնում»,- ասաց նա։

ԱԺ պատգամավորի խոսքով՝ միայն Մանվել Գրիգորյանի չէ, զինվորականների ապրած մի օրը նրանց հայհոյողները տասը կյանք ապրեն, նրանց մի օրի արժեքը չեն կարող ունենալ:

politik.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40