Սուրեն Պապիկյանը ՀՀ մարզպետների նոր կազմով խորհրդակցություն է անցկացրել

23.10.2018 20:09
1253

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար  Սուրեն Պապիկյանի մոտ այսօր կայացել է մարզպետների մասնակցությամբ  աշխատանքային հերթական  խորհրդակցությունը`  ՀՀ  մարզպետների նոր  կազմով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով նորանշանակ մարզպետներին` նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն արդյունավետ համագործակցություն ու հաջողություն է մաղթել հետագա համատեղ աշխատանքներում:

Օրակարգային հարցերի շրջանակում Սուրեն Պապիկյանն անդրադարձել է  ՀՀ Տավուշի մարզում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի օրինակով մյուս մարզերում ևս նման  համաժողովներ  կազմակերպելու նախաձեռնությանը: Խոսելով Տավուշի համաժողովի հաջողված փորձի և տեսանելի արդյունքների մասին`  նախարարի պաշտոնակատարը նշել է, որ առաջիկա երկու ամիսներին ներդրումային համաժողովներ կանցկացվեն Արարատի, Արագածոտնի, Շիրակի, իսկ փետրվար ամսին` Լոռու մարզերում։ Մարզպետների հետ քննարկվել են առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովների անցկացմանը և ժամանակացույցին  վերաբերող  կազմակերպչական հարցեր։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում առկա բենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների տարածքում սանհանգույցների առկայության և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու հարցը։ Նախարարի պաշտոնակատարը մարզպետներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խմբեր, ովքեր համապատասխան  կառույցների ներկայացուցիչների հետ  իրազեկման աշխատանքներ կտանեն`  նշված կառույցներում սանհանգույցների բարեկարգման ուղղությամբ։  ՏԿԶ նախարարության աշխատակիցներն իրենց հերթին  նախարարի պաշտոնակատարի հանձնարարականով այցելություններ են կատարում մարզեր` տեղերում ուսումնասիրություններ կատարելու և համակարգելու այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն  անդրադարձել է նաև ոռոգման ջրի համաչափ բաշխման խնդրին։ Ոլորտում չարաշահումները  բացառելու նպատակով մարզպետներին հանձնարարվել է շարունակել համագործակցությունը  ՏԿԶ նախարարության ղեկավարությամբ գործող  միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ և  հետևողական աշխատանքներ տանել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ:

Օրակարգում ներառված  մյուս հարցով  ներկայացվել են  համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նախարարի պաշտոնակատարը մարզպետներին հանձնարարել է հավաքագրման ցածր մակարդակ ունեցող համայնքների ղեկավարների հետ բացատրական աշխատանքներ տանել և ուսումնասիրել պատճառները, չբացառելով, որ դրանք կարող են կապված լինել ինչպես հանրային լեգիտիմության, այնպես էլ համայնքի ղեկավարի անգործության հետ:

Մարզպետների հետ  այսօրվա խորհրդակցությանը քննարկվել են  նաև  կարկուտի հետևանքով տուժած ընտանիքներին կառավարության կողմից աջակցության տրամադրման,  համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցության ավարտին նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է մարզպետներին ակտիվորեն աշխատել բարձրացված հարցերի մեջ` հորդորելով տեղերում  բացառել կլանային մտածողության  երևույթները: 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40