Ապահովել Արցախում այդպես էլ չհաստատված հրադադարը, հրավիրել ՄԱԿ ԱԽ նիստ. հանրահավաքի կոչը՝ տարբեր երկրներին և ՀՀ կառավարությանը

21.07.2023 22:27
724

Երևանում ի աջակցություն շրջափակված Արցախի հրավիրված հանրահավաքի մասնակիցները կոչով, պահանջներով դիմեցին ինչպես Հայաստանի կառավարությանը, այնպես էլ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, մասնավորապես Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակում հանրահավաքի ուղերձը, պահանջները ներկայացրեց քարվաճառցի Սերոբ Նալթակյանը: 

Հայաստանի կառավարությանը, ի թիվս այլ կոչերի, կոչ արվեց  բանակցություններում ներկայացնել, որ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում՝ իր բազմաթիվ հիմնավորումներով, պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ակտիվ ու հրատապ դիվանագիտական ջանքեր գործադրել Արցախի ապաշրջափակման ու անվտանգության ապահովման նպատակով՝ ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմների կիրառման ուղղությամբ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու միջոցով։

Ռուսաստանի Դաշնությունից պահանջեցին հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողություններից, դադարել միայն կոչերով հանդես գալուց և գործուն միջոցներ ձեռնարկել ստեղծված հումանիտար աղետից Արցախը հանելու ուղղությամբ: Հստակ միջոցներ ձեռնարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախը Հայաստանին կապող միջանցքն ապաշրջափակելու ուղղությամբ և միջանցքը վերցնել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի լրիվ վերահսկողության տակ՝ ինչպես նշված է եռակողմ հայտարարության դրույթներով, ապահովել Արցախում այդպես էլ չհաստատված հրադադարը։

ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ԵՄ-ից պահանջեցին հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպան գործողություններին, միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդին պատուհասած, մարդկության դեմ հանցագործության ու հումանիտար աղետի հետագա ընթացքը կասեցնելու ուղղությամբ, պաշտպանել Արցախում ապրող մարդկանց կյանքի, խոշտանգումից զերծ լինելու, ինքնորոշման և այլ հիմնարար իրավունքները, կիրառել Ադրբեջանի պետության և պատերազմական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ հստակ պատժամիջոցներ և միջազգային քրեական հետապնդման գործիքակազմեր, հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ նիստ և քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման հարցը: 

Սերոբ Նալթակյանը նաև հայտնեց՝ հանրահավաքի համակարգող խումբը որոշել է, որ երկուշաբթի առավոտյան 8:30-ից Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, հատկապես Երևանում հայրենակիցների համար «մոդելավորելու են փոքրիկ Արցախ», այսինքն՝ փակելու են որոշ ճանապարհներ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40