Փալոնը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել ու դատապարտել էթնիկ հողի վրա Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակումները հայերի դեմ

01.03.2022 12:22
1037

ԱՄՆ Կոնգրեսի` հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Միացյալ Նահանգներին դատապարտել Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի դեմ շարունակվող ատելության քարոզն ու պատժել նախորդ տասնամյակների ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների պատասխանատուներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Սումգայիթի ջարդերի 34-րդ և Բաքվի ջարդերի 32-րդ տարելիցին նվիրված իր հայտարարության մեջ:

Փալոնը հիշեցրել է, թե ինչպես հարյուրավոր հայեր, ովքեր բնակվում էին Սումգայիթում և Բաքվում 1988 և 1990 թվականներին էթնիկ հողի վրա իրականացված հետապնդումների հետևանքով սպանվեցին, բռնաբարվեցին, ողջակիզվեցին, իսկ մնացածները՝ տեղահանվեցին: «Ադրբեջանական կառավարությունը մեղսակիցն էր այս բոլոր կոտորածների՝ օգտագործելով բռնություն քարոզող հռետորաբանություն, որն էլ հանգեցրեց կոտորածների, և չանելով ոչինչ՝ դադարեցնելու հայ քաղաքացիների դեմ բռնությունները: Ադրբեջանը նախորդ երկու տասնամյակների ընթացքում քայլեր է ձեռնարկել կոծկելու մարդկության դեմ այս հանցանքներն ու հերքելու Սումգայիթում ու Բաքվում իրականացված կոտորածները: Շատ ավելի մտահոգիչ է, որ ադրբեջանական կառավարությունը գովաբանեց այս իրադարձությունների ու նմանօրինակ դաժան հարձակումների հեղինակներին: Նախագահ Ալիևի ռեժիմը մինչ օրս շարունակում է օգտագործել ատելության հռետորաբանությունը հայերի դեմ, այդ թվում և 2020 թվականի աշնանն Արցախում ադրբեջանական մահաբեր հարձակումների նախօրեին: Ադրբեջանական ուժերը, թուրքական անօդաչուներն ու Թուրքիայի կողմից աջակցություն ստացած օտարերկրյա ահաբեկիչներն իրականացրեցին կանխամտածված հարձակում՝ խախտելով միջազգային օրենքը»,- նշել է Փալոնը՝ խոսելով ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից արցախյան վերջին պատերազմում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, մարդկանց գլխատումների ու խոշտանգումների մասին:

«Ես շարունակում եմ կանգնել հայ ժողովրդի կողքին՝ դատապարտելով սարսափելի հարձակումները և սգալով բոլոր նրանց, ովքեր դաժանաբար սպանվեցին Արցախում և հայկական հողի վրա՝ ադրբեջանական հետագա հարձակումների հետևանքով: Կարևոր է, որ Միացյալ Նահանգները ճանաչեն ու դատապարտեն բոլոր քաղաքացիական անձանց դեմ դաժան հարձակումները: Եթե մենք չդատապարտենք ու չպատժենք մարդկության դեմ հանցագործություններն ու էթնիկ բռնությունը, մենք կդառնանք պասիվ ականատեսներ, ովքեր չեն կարողացել սերտել 20-րդ դարի դասերն ու ձախողել  են ողջ աշխարհում մարդու իրավունքներին ու ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալու խոստումը: Եթե մենք կոշտ դիրքորոշում չընդունենք նրանց հանդեպ, ովքեր կոտորածներ են իրականացնում, դա նրանց քաջություն կհաղորդի և կխրախուսի մյուսներին ապագայում էլ նման սարսափելի արարքներ գործել»,- հայտարարել է Փալոնը՝  նշելով, որ այս դասերը հատկապես կարևոր են այս ապրիլին Հայոց ցեղասպանության  107-րդ տարելիցի շեմին:

ԱՄՆ կոնգրեսականը հավաստիացրել է, որ շարունակելու է աշխատանքն իր գործընկերների հետ՝ ոգեկոչելու Բաքվի և Սումգայիթի ջարդերի, ինչպես նաև Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմի զոհերին: «Հուսով եմ՝ գործընկերներս կմիանան ինձ բռնության հռետորաբանությունը, ահաբեկումը ևմարդու իրավունքների բացահայտ խախտումները մերժելու գործում: Դրանով մենք կվերահաստատենք մոր հանձնառությունը՝ հասնելու Կովկասում տևական խաղաղության»,- եզրափակել է Ֆրանկ Փալոնը:

Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում

11.10.2026 21:16

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից

11.10.2026 13:15

Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10.10.2026 21:57

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

10.10.2026 21:51

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

10.10.2026 21:45

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ

10.10.2026 21:40

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

10.10.2026 14:12

«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան

10.10.2026 11:14

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում

10.10.2026 11:10

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

10.10.2026 11:03

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808–ամյակը

10.10.2026 10:58