«Փաշինյանն իր հեղափոխությամբ շատ է ուշացել»

25.07.2019 22:43
1074

«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

 – Օրերս ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրեց, որ ԵՄ-ն պատրաստ է ՀՀ դատական բարեփոխումների համար աջակցություն տրամադրել, ավելին՝ այս տարվա համար ֆինանսավորումը կրկնապատկվել է՝ հասնելով 70 միլիոն եվրոյի։ ԱՄՆ Կոնգրեսում վերջերս երկու հայամետ բանաձև ընդունվեց, դեմոկրատ կոնգրեսմեն Ֆրանք Փալլոնն իր հերթին՝ պատրաստում է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության դեպքում խրախուսելու է ԱՄՆ Պետդեպին՝ ՀՀ-ին վերաբերվել՝ որպես ռազմավարական դաշնակցի։ Վերջին օրերին ՀՀ երկու բարձրաստիճան պատվիրակություն էր ԱՄՆ-ում բանակցությունների նպատակով։ Ակնհայտորեն մեծացել է Արևմուտքի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, կամ՝ եթե ոչ վեկտորի փոփոխություն, այլ արտաքին քաղաքական տեղաշարժեր։ 

– Իհարկե հնարավոր է։ Մենք հետևում ենք, նկատում ենք այդ փոփոխությունները, տեսանք, որ ՀՀ ԱԺ խոսնակն իր ողջ դեսանտով մեկնեց ԱՄՆ, ինչ-որ բաներ խոսեց, խնդրեց պատժամիջոցներ չկիրառել Իրանի նկատմամբ, ասաց, որ ՀՀ ժողովրդավարության համար պետք է վճարել։ Ըստ իս՝ սա նշանակում է, որ հայերը խաղում են երկակի ստանդարտներ, երկակի խաղ Ռուսաստանի և Արևմուտքի հետ։ Ներկայումս նրանք փորձում են ցույց տալ, որ վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչը նշանակում է, իրենց պատկերացումների համաձայն, որ այդտեղ աշխատելու են թե՛ ռուսների, թե՛ արևմտյան մյուս գործընկերների հետ։

Սակայն  իրավիճակի վերահսկողությունը Հայաստանը կորցնում է։ Ամերիկացիները  կտրուկ կերպով ավելացրել են ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ԱՄՆ-Ադրբեջան ռազմական ոլորտում համագործակցությունն էապես խորանում է, սա շատ վատ նշան է Հայաստանի համար, քանի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, և այստեղ հավասարակշռության խնդիր կա, քանի որ Հայաստանին տրվող աջակցությունը և Ադրբեջանին տրվող աջակցությունն անհամեմատելի է (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը զգալիորեն ավելացրել է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը՝ 2018թ. և 2019թ. հարկային տարում այդ թիվը հասցնելով 100 միլիոն դոլարի, այն դեպքում, երբ նախորդ ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 3 միլիոն դոլար: Նման տվյալներ հրապարակել է Վաշինգտոնում տեղակայված Անվտանգության աջակցության մոնիտորը։ Ավելին, Հայաստանի դեպքում խոսքը 7 միլիոն դոլարի մասին է.- Ա.Մ.)։ Ռուսաստանը հետևում է, տեսնենք, թե ինչ կլինի։

– Ինչո՞վ եք Դուք դա բացատրում, և Հայաստանի համար ի՞նչ հետևանքներ կարող են լինել։

– Բացատրվում է իրանական  գործոնով։ Բնականաբար, անկախ իրանական գործոնից, նմանատիպ մասշտաբի ռազմական աջակցությունն Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից, Հայաստանի համար, որը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, բացասական լուր է։ Հետևանքներից չեմ խոսի, հետևենք՝ տեսնենք, թե ինչ կլինի։

Ռուսաստանն ինչպե՞ս է վերաբերվում տարածաշրջանային վերոնշյալ զարգացումներին և Ձեր նշած բազմավեկտոր քաղաքականություն վարելու ՀՀ իշխանությունների որոշմանը, թեև հարկ է ընդգծել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել, որ արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությունների Հայաստանը չի գնալու։

– Հայաստանն ինքնիշխան երկիր է։ Շատ են որակումները, թե Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է, բայց ՀՀ ղեկավարությունը Մոսվայից բացարձակ անկախ քաղաքականություն է վարում, սա նշանակում է, որ պատասխանատվությունը ևս կրելու է ՀՀ իշխանությունն ամեն ինչի համար։ Բայց նշեմ, որ վաղուց արդեն երկակի ստանդարտների քաղաքականությունը չի անցնում։ ՀՀ իշխանությունը ստիպված է լինելու հիմնական գործընկեր ընտրել։ ՀՀ իշխանությունները մեկ տարվա ընթացքում տարբեր հայտարարություններով են հանդես եկել, առարկայական արդյունքներ այս ընթացքում դեռ ցույց չեն տվել, բացառությամբ, երևի թե, ինչ-որ փոքր արդյունքների։ Բոլորն են նկատում, այդ թվում՝ հայաստանյան հեղինակավոր փորձագետները, որ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը ևս «նստում» է։

Որքանո՞վ եք հետևում ներքաղաքական իրավիճակին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Որքանով որ հետևում եմ, նկատում եմ, որ ՀՀ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում  դուրս գալ հեղափոխական ժանրից, դա արդեն հնացել է, դրա ժամանակն անցել է։ Պետք է դուրս գալ այլ ժանրի և արդյունքներ ցույց տալ, աշխատել։ Պետք է հստակ և օբյեկտիվ կերպով դիտարկել քարտեզը և հասկանալ, թե ինչ իրավիճակում է ՀՀ-ն: Հայաստանի չորս սահմաներից երկուսը փակ են, ԱՄՆ-ը հեռու է, ԵՄ-ն հեռու է։

Պետք է դիտարկել Վրաստանի օրինակը։

Նայեք Վրաստանին, հենց խոսք գնաց ռուսական պատժամիջոցներից, կտրուկ թռիչք ապրեց լարին, բենզինի գները։ Ահա և Ձեզ Վրաստանի իրական  տնտեսական կախպվածությունը Ռուսաստանից։ Շատ հեռուն գնալ պետք չէ։ Բայց  հայերը ևս ցանկանում են փորձել, թող փորձեն։

– Այսինքն, հնարավոր է՝ բազմավեկտոր քաղաքականությունը հանգեցնի խնդիրների նաև Հայաստանի՞ համար։

– Գուցեև հանգեցնի, գուցե՝ ոչ, իրավիճակից է կախված, քանի որ Հայաաստանն ու Ռուսաստանը կապված են շատ ոլորտներում՝ չհաշված ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին։

– Օրերս ադրբեջանական կողմը հայկական դիրքերը թիրախավորել էր Նախիջևանից։ Ինչո՞վ եք դա բացատրում։

– Դա խուլիգանություն է պարզապես։ Նախիջևանն Ադրբեջանի կողմից ղեկավարվող պրոտեկտորատ գոտի է։ Չեմ կարծում, որ պետք է լուրջ այլ իմաստներ փնտրենք այդ կրակոցներում։

– ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից առաջընթաց ակնկալո՞ւմ եք մոտ ժամանակահատվածում։  

– Ես դեռ միայն դատարկ կարգախոսներ եմ լսում, Փաշինյանն  «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու։ Թող նա ինքը բացատրի, թե ինչ է ասում, հետո ես կխոսեմ այդ թեմայի մասին։

– Պարոն Տարասով, բավականին բարդ փուլ է տարածաշրջանի համար, լարված թուրք-ամերիկյան, ամերիկաիրանական, սերտացած ռուս-թուրքական հարաբերություններ, Վրաստանում ներքաղաքական զարգացումներ, որոնք արտաքին պատճառներ ևս ունեն, չկարգավորված ԼՂ հակամարտություն։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր մեր տարածաշրջանում, և դրանք ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հակամարտության վրա։

– Եթե կարճ ասեմ, ապա Փաշինյանն իր հեղափոխությամբ շատ է ուշացել։ Այն պետք էր անել  դեռ 5 տարի առաջ։ Ներկայումս, երբ ռուսները թուրքերի հետ են, հեղափոխությունը հայերին ոչինչ չի տա։ Մենք Թուրքիայի հետ ենք։

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11