Կադաստրում գանձվող վճարները վերանայման կարիք ունեն

27.08.2018 16:11
1214

Երբ ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, առաջին հայտարարություններից մեկն այն էր, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու, այսպես ասած՝ փողի մատերիալ չէ: Այդ խոստումը մեծ մասամբ կատարվում է, քանի որ բոլորս ականատես ենք լինում, որ, օրինակ՝ ճանապարհային ոստիկանությունը քաղաքացուն՝ վարորդին, ամեն րոպե չի տուգանում, ՃՈ աշխատողները նախկինի նման չեն կանգնեցնում, որ տուգանեն, եթե իհարկե խոսքը վտանգավոր և լկտի խախտման մասին չէ:

Սակայն կա մի ոլորտ, ուր դեռ չի հասել Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկը, ու պետական այդ հաստատությունում քաղաքացին բառի բուն իմաստով «փողի» մատերիալ է: Խոսքը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասին է: Նախապես ասենք, որ ոչ թե կադաստրի աշխատողներն են կոռումպացված և թալանում են, այլ հակառակը՝ աշխատողները ոչինչ էլ չեն անում:  Ամեն ինչ օրենքի ուժով է կատարվում, և գումարները գնում են բյուջե: Բայց հարց է առաջանում՝ բյուջե գումար մուտքագրելու այլ ձև չկա՞:

Պատկերավոր ներկայացնենք իրավիճակը. եթե քաղաքացին տուն է կառուցել և ցանկանում է ունենալ իր տան սեփականությունը փաստող վկայական, պետք է վճարի ոչ ավել, ոչ պակաս 26 000 դրամ, գումարած 600 դրամ՝ վճարն ընդունող տերմինալի պահումները: Իսկ եթե քաղաքացուն այդ վկայականն անհրաժեշտ է մեկ օրվա ընթացքում, քանի որ մարդը բանկում կամ այլ տեղ գործարք պետք է իրականացնի, վճարը 26 000 դրամից դառնում է 158 000 դրամ, եթե 2 օրում՝ 100 000 դրամ և այսպես շարունակ: 4 աշխատանքային օրվա համար վկայականը 26 000 դրամ է:

Մեկ այլ խնդիր: Եթե տան սեփականատերը ցանկանում է իր անշարժ գույքը գրավադրել բանկում և կադաստրից վկայական ստանալ այն մասին, որ իր գույքն այլ բանկում գրավադրված չէ, այսպես կոչված՝ միասնական տեղեկանք, դրա համար քաղաքացին պետք է վճարի 10 000 դրամ և սպասի 3-4 աշխատանքային օր, որպեսզի ստանա այդ վկայականը:

Հիմա հարց է առաջանում. եթե անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1500 դրամ, իսկ հրատապի դեպքում 20 000 դրամ, ինչո՞ւ է տան անձնագիր ստանալու համար գումարի չափը տասնապատիկ ավելի: Կարելի՞ էր, չէ, տան սեփականության վկայականը քաղաքացուն տրամադրել 26 000 դրամով՝ 26 000-ի փոխարեն, իսկ հրատապի դեպքում՝ 20 000 դրամ՝ 158 000 դրամի փոխարեն: Իսկ 10 000 դրամանոց տեղեկանքը շատ հանգիստ կարող է դառնալ 1000 դրամ, հատկապես երբ ամբողջ բազան էլեկտրոնային է:

Նկատենք, որ այս թանկացումներն արվել են Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, տարիներ, երբ ՀՀ քաղաքացին իշխանության համար «փող մուծող» էր: Հիմա, երբ երկրում տեղի են ունենում բարեփոխումներ, կա նոր կառավարություն, կադաստրն ունի նոր ղեկավար, այս ամենը պետք է փոխվի, գներն ուռճացված են:

Առհասարակ, տարիներ շարունակ քաղաքացիների համար գլխացավանք  է եղել այս կամ այն հիմնարկից տարատեսակ տեղեկանքներ հավաքելն ու ինչ-որ կառույց ներկայացնելը: Այդ ամենը գումար ու ժամանակ արժեն: Քաղաքացիներին թաղապետարանն ուղարկում է քաղաքապետարան, հետո՝ կադաստր, հետո՝ նոտար, հետո՝ արդարադատության նախարարության իքս ՊՈԱԿ, պահանջում են մի տեղեկանք բնակության վայրից, մի տեղեկանք՝ ոստիկանությունից և այլն և այլն: Բյուրոկրատական քաշքշուքների մեջ մարդը ֆիզիկակական և հոգեբանական տեռորի է ենթարկվում: Հայաստանում խճճված է փաստաթղթաշրջանառությունը, և սա հրատապ կարգի բերելու խնդիր պետք է դրվի: Ի վերջո, վաղն ընտրողն ասելու է, որ ինքը այդ վազվզոցի մեջ էր թե՛ Սերժի օրոք, թե՛ Նիկոլ Փաշինյանի:

araratnews.am

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21